Նվիրաբերել

Արեւելեան Ուղղափառ Եւ Կաթոլիկ Եկեղեցիների Միջեւ Աստուածաբանական Երկխօսութեան Միջազգային Միացեալ Յանձնախմբի 15-Րդ Հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Թեմ

Հրապարակված է: 02/01/2018


Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստուածաբանական երկխօսութեան միջազգային միացեալ յանձնախմբի 15-րդ հանդիպումը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Սոյն թուականի յունուարի 30 – փետրուարի 4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իր հերթական` 15-րդ հանդիպումն է անցկացնելու Արեւելեան Ուղղափառ եւ Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ աստուածաբանական երկխօսութեան միջազգային միացեալ յանձնախումբը: 

Տարբեր երկրներից ժամանած շուրջ 30 մասնակիցներ քննարկելու են եկեղեցաբանութեանն առնչուող մի քանի հարցեր` կենտրոնանալով հիմնականում ապաշխարութեան, ձեռնադրութեան եւ հիւանդաց օծման խորհուրդների վրայ:

Հաստատուած ժամանակացոյցի համաձայն քննարկումները ծաւալուելու են 18 լիագումար նիստերի շրջանակներում` փետրուարի 4-ին եզրափակուելով Ս. Պատարագից յետոյ կազմակերպուելիք միջեկեղեցական աղօթքով` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետութեամբ:

Միջազգային միացեալ յանձնախմբում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին) եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնից` Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Աշքարեանը ու Հոգեշնորհ Տ. Պօղոս վարդապետ Թինկջեանը:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները