Նվիրաբերել

Երեկույթ՝ Նվիրված «Starkey Hearing Foundation» Կազմակերպությանը Եւ Նրա Հայաստանյան Ձեռնարկներին

Թեմ

Հրապարակված է: 01/24/2018


Երեկույթ՝ Նվիրված «Starkey Hearing Foundation» Կազմակերպությանը և նրա Հայաստանյան Ձեռնարկներին

Թեմիս Առաջնորդ Տ Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի նախագահությամբ Հունվար 23-ին, երեկոյան Առաջնորդարանի Քալայջյան Սրահում տեղի ունեցավ հրաշալի մի ձեռնարկ՝ նվիրված «Starkey Hearing Foundation»  կազմակերպությանը և հատկապես նրա հայաստանյան գործունեությանը։ Բարիգալստյան խոսքով հյուրերին ողջունեց Արամ Գավուքճյանը։ Նա իր խոսքում նշեց, որ «Starkey» կազմակերպության շնորհիվ Հայաստանում անցյալ տարի շուրջ 1800 հայորդիներ անվճար ստացան բարձր որակի լսողական սարքեր, որոնք մեկընդմիշտ փոխեցին նրանց կյանքը։ Կազմակերպության անունց հանդես եկավ  Trevor Turner-ը, որը կազմակերպության միջազգային ձեռնարկների ղեկավարն է։ Նա մեծ հիացմունքով խոսեց հայաստանյան ծրագրի՝ իր մասնակցության և փորձառության մասին։ Արմեն և Հայդի Գավուքճյանները, որ հայաստանյան ծրագրի հիմանադիրներն են, շնորհակալական խոսքերով դիմեցին բոլորին և հորդորեցին մասնակցել այս աստվածահաճո ծրագրին:

Հանդիսության վերջում Առաջնորդ Հովնան Սրբազանը իր գոհունակությունը հայտնեց «Starkey» կազմակերպությանը և հատկապես հայաստանյան ծրագրի հիմնադիրներ Արմեն և Հայդի Գավուքճյաններին, ինչպես նաև նրանց զավակներին՝ բարձր գնահատելով նրանց աստվածօրհնյալ առաքելությունը։ Այս առիթով Սրբազան Հայրը կազմակերպությանը ձոնեց մի գեղեցիկ խաչքար, որ հետագայում կզետեղվի Ղևոնդյանց Մայր Տաճարի պատին, որպես երախտագիտություն և կենդանի աղոթք:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները