Նվիրաբերել

Հոգեհանգստյան Արարողության Ի Հիշատակ Վաղամեռիկ Հրանդ Տինքի Մահվան 11-Րդ Տարելիցին

Թեմ

Հրապարակված է: 01/24/2018


Հոգեհանգստյան արարողության ի հիշատակ վաղամեռիկ Հրանդ Տինքի մահվան 11-րդ Տարելիցին

Շաբաթ, Հունվարի 20-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի անունով, Տ. Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը Մոնթեբելլոյի Հուշարձանի մոտ մասնակցեց Պոլսահայ Միութան կազմակերպած Հոգեհանգստյան արարողության ի հիշատակ վաղամեռիկ Հրանդ Տինքի մահվան 11-րդ Տարելիցին։

Միության անունից ծաղկեպսակ դրվեց Մոնթեբելլոյի հուշարձանին՝ Հրանդ Տինքի հիշատակի համար։ Հոգեհանգստյան արարողության ավարտին իր ցավակցական խոսքը արտասանեց Միության անդամ՝ Դոկտ․ Օհանես Գուլաքը։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները