Նվիրաբերել

Այցելություն Արժ. Տ. Նշան Ավագ Քահանա Բեյլերյանին

Թեմ

Հրապարակված է: 12/29/2017


Այցելություն Արժ. Տ. Նշան Ավագ Քահանա Բեյլերյանին

Հինգշաբթի, Դեկտեմբերի 28-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի թելադրությամբ Լոս Անջելոսի շրջանի Սէն Վալի կոչված թաղամասում Տ. Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը այցելեց մեր ամենատարեց հոգևորականներից՝ Արժանաշնորհ Տ․ Նշան Ավագ Քահանա Բեյլերյանին, որ երկար տարիներ ծառայել է Կիրովաբադի հայկական եկեղեցում, ապա՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում իբրև ծիսակատար։ Միաժամանակ եղել է Հոգևոր Ճեմարանի վերակացու։

Արժ. Տ. Մանուկ Ավագ Քահանա Մարգարյանի հովվության ժամանակ, Հոլիվուդում երկար տարիներ գործոն և աշխույժ կերպով Տ․ Նշանը մասնակցել է Սուրբ Հովհ․ Կարապետ Հայց․ Եկեղեցում կատարվող ժամերգություններին և Սուրբ Պատարագներին: Բոլոր տարեցների մեջ ամենամեծն է՝ 97 տարեկան։

Տ. Հովսեփը իր ընտանիքին շնորհավորեց և փոխանցեց Սրբազան Հոր բարի մաղթանքները՝ քաջառողջության և հաջողության համար։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները