Նվիրաբերել

Այցելություններ Տարեց Հոգևորականներին

Թեմ

Հրապարակված է: 12/21/2017


Այցելություններ Տարեց Հոգևորականներին

Հինգշաբթի, Դեկտեմբերի 21-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմի Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի թելադրությամբ Տեր Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը և Տեր Մաշտոց Քահանա Քեշիշյանը այցելեցին Հոգեշնորհ Տ․ Սուրեն Ծ․ Վրդ․ Չինչինյանին, որ երկար տարիներ ծառայել է Արևմտյան և Արևելյան Թեմերում։

Նույն օրը Թեմիս քահանաները  այցելեցին Արժանաշնորհ Տ․ Սուրեն Ավագ Քահանա Ծատուրյանին, որ երկար տարիներ ծառայել է Գյումրիի (Հայաստան) Սուրբ Աստվածածին եկեղեցում` իբրև ծիսակատար

և Արժանաշնորհ Տ․ Ղուկաս Ավագ Քահանա Հակոբյանին, որ երկար տարիներ ծառայել է Կիրովաբադ քաղաքում (Գանձակ) իբրև ծիսակատար և այնուհետև Գյումրիում։  

Հոգևորականները փոխանցեցին Սրբազան Հոր բարի մաղթանքները տարեց հոգևորականներին նրանց քաջառողջության համար և շնորհակալություն հայտնեցին հարազատներին իրենց հրաշալի խնամքի համար։

Զրուցելուց հետո, հոգևորականները միասնաբար աղոթեցին, որ Տերը պահապան և օգնական մնանց ու իրենց հարազատներին ։

Մոտալուտ Նոր Տարվո և Սուրբ Ծննդյան Տոների ուրախ առիթով շնորհավորեցին նրանց և բարի Նոր Տարի ու Սուրբ Ծնունդ մաղթեցին։

Դեկտեմբերի 15-ին Առաջնորդ Սրբազան Հայրը և Արժ. Տ. Շնորհք Ավագ Քահանա Դեմիրճյանը անցելեցին Արժ. Տ. Զավեն Ավագ Քահանա Դեմիրճյանին: Նոր Տարվո և Սուրբ Ծննդյան Տոների ուրախ առիթով շնորհավորեցին Տ. Զավենին, (ով Տ. Շնորհքի հայրն է) և բարի Նոր Տարի ու Սուրբ Ծնունդ մաղթեցին։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները