Նվիրաբերել

Հայ Կին Կազմակերպությունը Պատվեց Տիկին Արշակուհի Դավթյանին

Թեմ

Հրապարակված է: 12/15/2017


ՀԱՅ ԿԻՆ Կազմակերպությունը Պատվեց Տիկին Արշակուհի Դավթյանին

Շաբաթ, Դեկտեմբերի 9-ին Գլենդել քաղաքում Տեր և Տիկին Թալին Յագուպյանի բնակարանում Թեմիս Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանի անունից Արժ. Տ. Հովսեփ Ավագ Քհն. Հակոբյանը մասնակցեց Հ․Բ․Ը․ Միության "ՀԱՅ ԿԻՆ" կազմակերպության Նվիրահավաք-ճաշկերույթին։

"Հայ Կին" կազմակերպության Վարչության Ատենապետուհին է՝ Տիկին Սոնա Յագուպյանը, որը ավելի քան 25 տարիներից ի վեր անսակարկ ու անխոնջ կերպով ղեկավարում է այս բարեգործական կազմակերպությունը, որի նպատակն է օգնել Հայաստանում հղի կանանց, որպեսզի բարեկեցիկ պայմաններում մեծացնեն իրենց փոքրիկներին։

Այս Կազմակերպության ժրաջան անդամուհիներից մեկն է նաև Տիկին Արշակուհի Դավթյանը։ Այսօդվա նվիրահավաքին ի պատվի արժանացավ Տիկին Արշակուհին, որը երիտասարդ 28 տարեկանում ամուսնուն կորցնելով իր չորս երեխաներին մեծացրել ու ամեն մեկին կրթության տալով դարձրել է շնորհալի մարդիկ։

Առաջնորդ Սրբազան Հոր անունից, Տեր Հովսեփ Ավագ Քհն. Հակոբյանը Օրհնության և Գնահատանքի վկայական հանձնեց  Տիկին Արշակուհի Դավթյանին, փոխանցելով Սրբազան Հոր սերը, օրհնությունն ու բարի մաղթանքները։

Այնուհետև վկայականներ հանձնվեցին նրան՝ Հ․Բ․Ը․ Միության Նախագահ՝ Պրն․ Պերճ Սեդրակյանի, Հ․Բ․Ը․ Միության Արևմտյան Ափի Հանձնախմբի և Գլենդել քաղաքի Քաղաքապետարանի կողմից, որը նրան հանձնեց Քաղաքապետարանի անդամ և AABC հեռուստակայանի Տնօրեն՝ Պրն․ Վրեժ Աղաջանյանը։

Ընթերցվեց Տիկին Արշակուհիի կենմսագրությունը, ապա Տիկին Սոնա Յագուպյանը հանգամանորեն խոսեց նրա արժանիքների, Կազմակերպության նվիրված լինելու և սատար հանդիսանալու մասին։

Տիկին Արշակուհին քույրն է մեր 33 տարիների Թեմի Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ․ Վաչե Արքեպս․ Հովսեփյանի։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները