Նվիրաբերել

Դեպի Հայրենիք, Դեպի Սուրբ Էջմիածին

Թեմ

Հրապարակված է: 12/06/2017


Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին

2017թ. նոյեմբերի 30-ից-դեկտեմբերի 2-ը ՀԵՀԵՄ հոգևոր պատասխանատու Տ․ Հովնան արքեպս․ Տերտերյանի նախագահությամբ ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմի առաջնորդարանում կայացավ 2018թ․ «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» կարգախոսի ներքո երիտասարդության տարի հռչակման ծրագրի կազմակերպչական խմբի ժողովը։

Ժողովին իրենց մասնակցությունը բերեցին.  Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպս. Հակոբյանը, Դամասկոսի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպս. Նալբանդյանը, Արգենտինայի Հայոց Թեմի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա վրդ. Ամիրյանը, ԱՄՆ Արևմտյան Հայոց Թեմից Տ․ Ավետիս քհն․ Աբովյանը, ՀԵՀԵՄ ԿԳ տնօրեն Գևորգ Մկրտչյանը, Ռումինիայի Հայոց Թեմի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Հրանտ Ջաղինյանը և ԱՄՆ Հայոց Արևմտյան Թեմի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ Արմանդ Երջանյանը։ Ժողովի ընթացքում քննարկվեցին երիտասարդական տարի հռչակման կազմակերպչական հարցերը.

- աշխատանքային խմբի ձևավորումը, ըստ տարածաշրջանների

- Հուլիս 4-8-ը Ծաղկաձորում միջոցառումների օրակարգի մշակում

- 2018թ. տարածաշրջանային ժողովների օրակարգի մշակում

- 2018թ. երիտասարդական տարվա շրջանակում  թեմերի երիտասարդական միություների  կողմից առանձին ծրագրերի իրականացում (մշակույթային, կրթական, բարեգործական և այլ բնույթի)


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները