Նվիրաբերել

Հայ Տաղանդաշատ Նկարիչների Կտավների Ցուցահանդես - Վաճառք` Համեմված Հայ Մանրանկարչությանը Վերաբերող Դասախոսությամբ

Թեմ

Հրապարակված է: 12/04/2017


Հայ Տաղանդաշատ Նկարիչների Կտավների Ցուցահանդես - Վաճառք`  Համեմված Հայ Մանրանկարչությանը Վերաբերող Դասախոսությամբ

Սույն թվականի նոյեմբերի 29-ին, Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարի Զորայան Թանգարանի կամարների ներքո կայացավ մասնահատուկ մշակութային երեկո` ձոնված Արեւմտյան Թեմի հաստատման 90-րդ տարեդարձին:

Երեկոյին ցուցադրության էին դրվել Հայաստանի տաղանդաշատ արվեստագետների գեղանկարներ, որոնք հանդիսատեսին փոխանցեցին Հայրենիքի բնության վառ գույներն ու սրբազան բույրը:

Նույն երեկոյի ընթացքում տեղի ունեցավ նաեւ ուսուցողական դասախոսություն` նվիրված Հայ Մանրանկարչության հազարամյա արվեստին:

Ուրախ ենք տեղեկացնել, որ հանդիսատեսը մեծ ոգեւորությամբ ընբոշխնեց, Հայաստանից վերջերս ժամանած, անվանի գիտնական դոկ. Կարեն Մաթեւոսյանի ներկայացումը ինչպես նաեւ հասու դարձավ տիկն Հասմիկ Գինոյանի հայ արդի արվեստին վերաբերող մասնավոր բացատրություններին:

Տեղին ենք համարում նշել, որ տիկին Հասմիկ Գինոյանը Հայաստանի Ազգային Պատկերասրահի Ցուցահանդեսային Բաժնի վարիչն է իսկ դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանը Մաշտոցի Անվան Մատենադարանի Արվեստի Պատմության և Գրչության Կենտրոնների ուսումնասիրության բաժնի վարիչը: 


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները