Թեմ
Հրապարակված է: 11/16/2017
Չորեքշաբթի, Նոյեմբեր 15-ին Հայց. Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդարանում, նախագահությանբ Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Հովնան Արք. Տերտերյանի, տեղի ունեցավ մեծարման երեկո նվիրված դոկտոր պրոֆեսոր Արտեմ Սարգսյանի 75-ամյակին: Երեկոյին ներկա էին ավելի քան հարյուր հյուրեր:
Տերունական աղոթքով հանդիսությունը բացեց Հոգշ. Տ. Տաճատ Ծ. Վրդ. Յարդմյանը: Օրվա հանդիսավարն էր Արժ. Տ. Ներսես քհն. Հայրապետյանը:
Դոկտոր Սարգսյանի գրական ժառանգությունը ներկայացրեց Տիար Վահան Բահարյանը, որից հետո հեղինակային խոսքով հանդես եկավ վաստակաշատ գիտնական և արվեստագետ Դկտ. Արտեմ Սարգսյանը: Նա պատմեց հետաքրքիր դրվագներ թե իր ստեղծագործական, թե կրթական, ինչպես նաև հեռուստատեսային աշխատանքների մասին:
Հայ երգի մշակներ Էռնա Համբարձումյանը, Պապին Պողոսյանը և Անահիտ Ներսիսյանը իրենց գեղեցիկ կատարումներով ջերմացրեցին ներկաների սրտերը:
Փակման խոսքով և օրհնությամբ հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը՝ Հովնան Արք. Տերտերյանը, որն իր երախտագիտական խոսքում անդրադարձավ հոբելյարի ստեղծագործական ավանդին:
Հայտագրի ավարտից հետո, տեղի ունեցավ հյուրասիրություն՝ պատրաստված Տիկին Ռամելա Սերոբյանի, Մելինե Աղաջանյանի և Մարինա Սերոբյանի կողմից: