Նվիրաբերել

Բարեվ Հաղորդաշարի 20-Րդ Տարեդարձը

Թեմ

Հրապարակված է: 11/16/2017


ԲԱՐԵՎ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ 20-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Կիրակի, Նոյեմբերի 12-ին, Արևմտյան Թեմի Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ, Հովնան Արքեպս․ Տերտերյանը ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչա-Տնտեսական Բաժնի Վարիչ՝ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ուղեկցությամբ ներկա եղավ Համայքիս հանրածանոթ ասմունքող և "Բարև" հաղորդաշարի հեղինակ՝ Տիկին Նունե Ավետիսյանի կազամակերկած միջոցառմանը Բրբենկի Արբատ սրահում: Միջոցառում-ճաշկերույթը նվիրված էր "Բարև" հեռուստատեսային ծրագրի 20-րդ տարեդարձին։

Սրբազան Հոր կողքին էին նաև Թեմի հոգևորականներից՝ Արժ. Տ․ Մամբրե Ավագ Քահանա Քեսաբյանը և Արժ. Տ․ Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը։ Սրբազան Հայրը ջերմորեն և սրտանց շնորհավորեց "Բարև" հաղորդաշարի 20-րդ տարեդարձը և մասնավորապես նրա հեղինակի՝ Տիկին Նունե Ավետիսյանի վաստակը, ինչպես նաև նրա հետ իր ամուսնուն՝ Սողոմոն Ավետիսյանին։ 20 տարի ամեն օր բարևել մեր ժողովրդին, դա մեծագույն ուրախություն պարգևող օրհնություն է։ "Բարև, ես եմ", քո եղբայրը, քույրը, հայրը, մայրը և հայրենակիցը։ Ահա այսպես 20 տարի շարունակ Նունեն ողջունեց իր ժողովրդին այս օտար ափերում, միշտ բարձր պահելով հայ մշակույթը և հայոց լեզուն ու հավատքը։

Այս ուրախ առիթով Սրբազան Հայրը գնահատելով Տիկին Նունե Ավետիսյանի տարիների վաստակը, նրան պարգևատրեց "Առաջնորդի մրցանակ"-ով և Օրհնության ու Գնահատանքի վկայականով։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները