Նվիրաբերել

«Փոքրիկ Հրեշտակներ» Շաբաթօրյա Դպրոցը

Թեմ

Հրապարակված է: 10/20/2017


«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը

«Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը հիմնադրվել է 2000թ-ին։

2010թ․-ին Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությամբ, վերակազմավորվել  և շարունակել է գործել առաջնորդանիստ Ս․ Ղևոնդյանց մայր տաճարի հովանու ներքո։

Կրթօջախում սովորում են 6-14 տարեկան ավելի քան 250 աշակերտ։

Վեց դասարանների բաժանված արևելահայերենի ուսուցման ծրագիրն իր մեջ ամփոփում է այբուբենի ուսուցումից, մինչև հայոց գրականության, պատմության, մշակույթի ու երաժշտության նյութերի դասավանդում: Ծրագիրը հիմնված է Կալիֆորնիայի  կողմից սահմանված լեզուների ուսուցման հիմնական չափանիշների վրա(Common Core State Standards)։ Վարժարանում դասավանդող մանկավարժներն ունեն հարուստ փորձառություն և մշտապես մասնակցում են Առաջնորդարանի  կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստման դասընթացներին։

Ուսումնական տարվա տևողությունը 10 ամիս է ։ Այն մեկնարկում է օգոստոսին և ավարտվում մայիսին։

Դպրոցի առօրյան ունի ինքնատիպ հագեցվածություն. այն սկսվում է առավոտյան 9․30-ին՝ ազգային ու հոգևոր պատգամով, ապա շարունակվում է դասարաններում, մինչև  ժամը՝12․00։

Դասընթացներն անցն են կացվում Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցների դասագրքերով։

Հաստատությունը համագործակցումէ ՀՀ գիտության և կրթության, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարությունների հետ։

2015թ․-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից դպրոցը ճանաչվել է՝ որպես սփյուռքի լավագույն շաբաթօրյա վարժարան և արժանացել Գլխավոր մրցանակի և 1-ին կարգի դիպլոմի։

Կրթօջախում մշտապես տեղի են ունենում հանդեսներ, մշակութային ու ազգային ձեռնարկներ ու հանդիպումներ։ Դպրոցն ունի նաև իր երգչախումբը։

«Փոքրիկ հրեշտակներ»-ի ավարտական դասարանի սաներն ստանում են վկայականներ, որոնք ճանաչվում են՝ որպես երկրորդ օտար լեզվի վկայագիր՝ պետական քոլեջների կողմից։

Նոր աշակերտների ընդունելությունը կատարվում է հուլիս ամսից։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել դպրոցի տնօրենության։

Հեռ՝ Tel: (818) 558-7474 ext. 137

3325 N Glenoaks Blvd

Burbank, CA 91504


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները