Նվիրաբերել

Կարդալ Բոլոր Նորությունները

Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ընդունեց Թրբանճեան Ընտանիքին

Թեմ

Հրապարակված է: 06/20/2017


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Թրբանճեան ընտանիքին

Յունիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի բարերարներ տէր եւ տիկին Ջերալդ եւ Փատրիսիայ Թրբանճեանների (Լոս Անջելես, ԱՄՆ) զաւակներ Լորի Մնչերեան-Թրբանճեանին, Փոլ ու Հարրի Թրբանճեաններին եւ նրանց ընտանիքներին` ուղեկցութեամբ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնութիւնն ու գնահատանքը փոխանցեց Թրբանճեան ընտանիքին` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից իրականացուող հոգեւոր-կրթական ծրագրերին ցուցաբերուող զօրակցութեան, ինչպէս նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմի գործունէութեանը մշտապէս աջակցելու համար:

Զրոյցի ընթացքում Վեհափառ Հայրապետը Թրբանճեան ընտանիքին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կրթական եւ սոցիալական ոլորտում իրականացուող լայնածաւալ գործունէութիւնը:

Ամենայն Հայոց Կաթողիԯոսն անդրադարձ կատարեց Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած արդի մարտահրաւէրներին` ի մասնաւորի խօսելով խոնարհուած սրբավայրերի վերականգնման եւ նոր եկեղեցիների կառուցման անհրաժեշտութեան, ինչպէս նաեւ եկեղեցականների պատրաստութեան մասին:

Վերջում Նորին Սրբութիւնը գնահատանքով ընդգծեց, որ հակառակ առկայ բազում կարիքների, շնորհիւ Մայր Աթոռի աշխարհասփիւռ հաւատաւոր զաւակների զօրակցութեան, որոնց թւում եւ Թրբանճեան ընտանիքի, հնարաւոր է դառնում կեանքի կոչել ազգօգուտ ու հայրենաշեն բազում ծրագրեր եւ ամրապնդել լաւատեսութիւնը գալիքի նկատմամբ: Այդ ծրագրերի շարքում Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակութեամբ առանձնացրեց Թրբանճեան ընտանիքի հոգածութեամբ Հառիճի վանքում հիմնուած համանուն ընծայարանի եւ վանքի հիմնական նորոգութեանն ու բարեկարգմանն ուղղուած ընդարձակ ծրագիրը:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները