Նվիրաբերել

Նորթ Հոլիվուդի Հոգևոր Մատակարար Տ․ Նժդեհ Քահանա Քեշիշյանը Այցելեց Healthy Solutions Adult Day Health Care Եւ Best Cbas Մեծահասակների Առողջապահական Կենտրոններ

Թեմ

Հրապարակված է: 08/22/2025


Նորթ Հոլիվուդի Հոգևոր Մատակարար Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը այցելեց Healthy Solutions Adult Day Health Care  և Best CBAS մեծահասակների առողջապահական կենտրոններ

Օգոստոսի 18-ի առավոտյան Նորթ Հոլիվուդի Հոգևոր Մատակարար Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը, ուղեկցությամբ՝ Առաջնորդի Խորհրդատու Մարմնի Ատենապետ Տիար Մանուկ Խաչատրյանի, այցելեց  Healthy Solutions Adult Day Health Care  և Best CBAS մեծահասակների առողջապահական կենտրոններ։ Առողջապահական կենտրոններում Տեր Նժդեհը և Տիար Մանուկ Խաչատրյանը հնարավություն ունեցան հանդիպուներ ունենալու բուժառուների հետ, զրուցելու և շնորհավորելու նրանց Աստվածամոր Վերափոխման տոնի հրաշալի առիթով։ Հարգելի հյուրերն իրենց հետ տարել էին նաև Առաջնորդարանից ընծայաբերված խաղող, որը միախառնեցին արդեն պատրաստված խաղողին և Տեր Նժդեհը Խաղողի օրհնության կարգ կատարեց։  Ապա Տեր Հայրը շնորհավորեց բոլոր ներկաներին քրիստոնյաների Մայր՝ Աստվածամոր տոնի խորհրդով։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները