Նվիրաբերել

Նորթ Հոլիվուդի Հայ Համայնքում Տոնախմբվեց Սբ․ Աստվածածնի Վերափոխման Տոնը

Թեմ

Հրապարակված է: 08/21/2025


Նորթ Հոլիվուդի հայ համայնքում տոնախմբվեց Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը

Սույն թվականի օգոստոսի 17-ին Նորթ Հոլիվուդի հայ համայնքում տոնախմբվեց Սբ․ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Տոնին մասնակցելու էին եկել հարյուրավոր հավատացյալներ։ Օրվա պատարագիչն ու քարոզիչն էր Նորթ Հոլիվուդի Հոգևոր Մատակարար Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը։ Հավարտ պատարագի կատարվեց Խաղողօրհնեքի կարգ։ Ապա ներկա երեխաները հրավիրվեցին հատուկ նախապատրաստված խաղերի, իսկ մեծահասակաները՝ վայելեցին հյուրասիրությունը։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները