Նվիրաբերել

Առցանց Քննարկմամբ Ներկայացուեց Արեւմտեան Թեմի Ոսկեղենիկ Մատենաշարը

Թեմ

Հրապարակված է: 06/06/2025


ԱՌՑԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՈՒԵՑ ԱՐԵՒՄՏԵԱՆ ԹԵՄԻ  ՈՍԿԵՂԵՆԻԿ ՄԱՏԵՆԱՇԱՐԸ

Արեւմտեան թեմի Ոսկեղենիկ մատենաշարը, որ տպագրւում է Յովնան Արք. Տէրտէրեանի հովանաւորութեամբ, նպատակ ունի հոգեւոր գրականութիւն մատուցել մերօրեայ ընթերցողին հանրամատչելի ձեւաչափով։ Հիմնականում ընտրուած են հոգեւոր բարձր բովանդակութիւն ունեցող, սակայն ներկայում անյայտ մնացած հեղինակներ ու երկեր, մի մասը՝ թարգմանուած գրաբարից աշխարհաբար։

Մատենաշարին էր նուիրուած Յունիս 6-ին անցկացուած առցանց քննարկումը «Հայերէն Blog»-ում, որի ժամանակ Առաջնորդարանի աշխատակից եւ մատենաշարի հեղինակակից Դոցենտ Նորայր Պօղոսեանը ներկայացրեց հատորները, կազմակերպական ընթացքը, բովանդակութիւնը։ «Չկայ որեւէ բան, որ առաքինութիւնց վեր լինի», առաջին հատորից՝ Յովնան Ոսկեբարենի քարոզներնց մէջբերուած այս խօսքն է մատենաշարի բովանդակութեան առանցքը։

Կից PDF ֆայլով ընթերցողը կարող է ծանոթանալ մատենաշարի անցած  ուղուն, տպագրուած հատորների յղումներին եւ ծրագրուած նոր հատորներին։

Դիւան Առաջնորդարանի


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները