Նվիրաբերել

Այցելություն Արարատ Տուն

Թեմ

Հրապարակված է: 03/06/2025


Այցելություն Արարատ Տուն

Սույն թվականի Մարտի 4-ին Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանը մասնակցեց Արարատ տարեցների խնամքի կենտրոնի ամենամյա ճաշկերույթին։ Առաջնորդ Սրբազանին ուղեկցում էին Արժանապատիվ Տ․ Հարություն քահանա Թասչյանը, Արժանապատիվ Տ․ Զարեհ քահանա Մանսուրյանը և Արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը։ Ինչպես յուրաքանչյուր այցի ժամանակ, այս անգամ էլ, Սրբազան Հորը դիմավորեցին տարեցների խանդավառ և շնորհակալ հայացքները՝ Առաջնորդ Սրբազանին իրենց հարկից ներս ընդունելու, նրա ուշադրության և հոգատարության համար։  Մինչ ճաշկերույթը Առաջնորդ Սրբազան Հայրը՝ հոգևոր հայրերի հետ համատեղ, հնարավորություն ունեցավ առանձին-առանձին մոտենալու տարեցների սեղաններին և իր բարեմաղթանքները փոխանցելու նրանց։ Իրենց հերթին՝ տարեցները սրտագին երախտագիտություն և գնահատանք էին հղում սիրելի Սրբազանին՝ միշտ իրենց այցելելու և խնամքի համար։

Արարողություն սկզբին բեմ հրավիրվեց Առաջորդ Սրբազան Հայրը՝ օրհնության խոսքի և աղոթքի համար։ Իր խոսքում՝ Հովնան Սրբազանն ընդգծեց, որ տարվա մեջ բազմաթիվ անգամներ այցելելով Արարատ Տուն՝ իր հոգին հարստանում է մեր մեծերի օրհնությամբ և կորովով։ Այնուհետեև աղոթք բարձրացվեց Արարատ Տան բնակիչների, աշխատակազմի և բոլոր հոգատար անձանց համար։

Ցերեկույթը զարդարվեց ազգային, ժողովրդական կատարումներով։

Դիվան Առաջնորդարանի


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները