Նվիրաբերել

Տեառընդառաջի, Սուրբ Սարգիսի Եւ  Բուն Բարեկենդանի Տոները Սուրբ Հարություն Վարժարանում

Թեմ

Հրապարակված է: 02/21/2025


Տեառընդառաջի, Սուրբ Սարգիսի և  Բուն Բարեկենդանի տոները Սուրբ Հարություն Վարժարանում

Հագեցած ու բազմազան էր այս կիրակին դպրոցում, չէ որ նշում էինք միանգամից երեք տոն` Տեառնընդառաջը, Սբ. Սարգիսն ու Բարեկենդանը:

Օրը սկսվեց դպրոցի խոհանոցում, ուր ավագ դասարանների աշակերտները թխեցին ավանդական աղի բլիթները:

Այնուհետև շտապեցինք եկեղեցի` միանալու պատարագին և ստանալու տեր Վազգենի օրհնությունը: Տեր Վազգենը, նախքան երիտասարդների օրհնության կարգը կատարելը, ներկաներին խոսենց տոների նշանակության մասին ու հրավիրեց բոլորին  ջերմորեն ողջունելու երեխաներին, իսկ նրանք էլ ներկայացրեցին տոների խորհուրդը և ավանդույթները: Շատ ուրախալի էր, որ ներկաներից շատերը իրենց հետ տուն տարան տաք-տաք աղի բլիթները... մեկ էլ տեսար... 

Տոնակատարությունը շարունակվեց դպրոցի բակում: Այստեղ ուսուցիչները բոլոր-բոլորին պատմեցին թե ով է եղել Սուրբ Սարգիսը, ինչ է նշանակում Տեառնընդառաջ և ինչ պատմություն ունի տոնը, ինչի են Բարեկենդանի վեջին օրը սարի գլխից վայր գլորում Ուտիս Տատու տիկնիկը և ինչի է նրան փոխարինելու գալիս Պաս պապը:

Մեր ծնողական կոմիտեն ինչպես միշտ բարձունքի վրա էր իր կազմակերպած համեղ հյուրասիրությամբ, որին հաջորդեցին ուրախ պարերն ու երգերը, խարույկի վրայով թռնելն և խաղերը:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները