Նվիրաբերել

Հաւաստագրեր՝ Գրաբար Դասընթացի Մասնակիցներին

Թեմ

Հրապարակված է: 01/10/2025


ՀԱՒԱՍՏԱԳՐԵՐ՝ ԳՐԱԲԱՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Գրաբարի դասընթացները։ Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի օրհնութեամբ դասերը մեկնարկել էին նախորդ տարուայ ձմռանը, եւ Առաջնորդանիստ Ս. Ղեւոնդեանց Մայր տաճարում ամէն շաբաթ օր անցկացուող դասերը վարում էր բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ եւ Առաջնորդարանի աշխատակից Նորայր Պօղոսեանը։ Մասնակցութեան համար գրանցուել էին տասնեակ ունկնդիրներ։

Մեր նախնեաց ու նաեւ մեր աղօթքի ու ծէսի լեզուն է գրաբարը, այն մշակութային արժէք է, որի իմացութիւնը կարեւոր է նաեւ նոր օրերում, քանզի հնարաւորութիւն է տալիս լայնացնել մեր լեզուական ու մշակութային գիտելիքները, հաղորդակցուել հոգեւոր արժէքների հետ։

Այս մտքով ունկնդիրները երկու կիսամեակների ընթացքում հնարաւորութիւն ունեցան ծանօթանալու գրաբարի իմաստային, քերականական, գործնական հմտութիւններին, սովորեցին գրաբարի կանոնները Աստուածաշնչի եւ Ս. Պատարագի տեքստերի միջոցով։

Յաւարտ դասընթացների՝ ունկնդիրներին յանձնուեց Առաջնորդ Սրբազանի յատուկ Հաւաստագրեր, որոնք հաստատում են Գրաբար դասընթացի հերթական փուլին յաջողութեամբ մասնակցութիւնը։

Այսու նաեւ յայտնում ենք, որ սկսուած է գրաբար դասընթացի գարնանային կիսամեակի համար ունկնդիրների գրանցումը։ Կիսամեակը կը սկսի 2025 թ. Յունուարի 25-ին, դասերը կը լինեն միաժամանակ առցանց դրոյթով՝ հնարաւորինս լայն շրջանակի հաղորդակից դարձնելու համար մեր լեզուական ու հոգեւոր մեծ ժառանգութեան՝ գրաբարի հմայքին։

Դիւան Առաջնորդարանի

8 Յունուարի, 2025


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները