Նվիրաբերել

Սուրբ Ծննդյան Եւ Ամանորյա Հանդես Սրբոց Առաքելոց Եկեղեցու «Երվանդ Բաբայան» Շաբաթօրյա Դպրոցում

Թեմ

Հրապարակված է: 12/27/2024

Սուրբ Ծննդյան եւ Ամանորյա Հանդես Սրբոց Առաքելոց Եկեղեցու «Երվանդ Բաբայան» շաբաթօրյա դպրոցում

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ շաբաթ օրը, դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ «Երվանդ Բաբայան» շաբաթօրյա դպրոցի հերթական Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան հանդիսությունը։  Նրան մասնակցում էին դպրոցի ամբողջ աշակերտությունը՝ թվով վաթսուներկու աշակերտ։

Հանդիսությունը բացվեց դպրոցի տնօրինուհի՝ տիկին Քաղցրիկ Մանուկյանի խոսքով, ով շնորհավորեց բոլորի գալիք Ամանորն և Սուրբ Ծնունդը, շնորհակալություն հայտնեց դպրոցի արգասաբեր տարեշրջանի համար եւ հույս հայտնեց, որ դպրոցը էլ ավելի կընդլայնվի եւ կընդգրկի նոր աշակերտների, ովքեր առիթ կունենան զարգացնելու իրենց գիտելիքները Հայոց անզուգական լեզվի եւ մշակույթի իմացությամբ, որն էլ իր հերթին վառ կպահի աշակերտների մեջ սրբազան ինքնության բարձր գիտակցությունը։

Հանդիսության ընթացքում երեխաները ասմունքեցին, սիրված երգեր երգեցին, պարեցին ազգային պարեր եւ միասնաբար դիմավորեցին ձմեռ պապիկին․ ով նրանց նվերներ էր բերել՝ աղոթագրքերի տեսքով։

Իր փակման խոսքի մեջ, ծուխի հոգեւոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Ավետիս քհն․ Աբովյանը, բարձր գնահատեց դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի եւ աշակերտության պատրաս-տակամությունը եւ խրախուսեց ծնողներին ավելի ակտիվ մասնակցելու Սրբոց Առաքելոց Եկեղեցու Աստվածահաճո եւ ազգօգուտ ծրագրերին։ Եկեղեցի, որ դարձել է Քրեսենտա Հովիտի լուսե փարոսը, եւ իր բազմաթիվ հավատացյալների լուսավորում է մեր Տիրոջ եւ Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի, Սուրբ Ավետարանի լույս պատգամներով։

Հանդիսություններն ավարտվեցին երեխաների համար պատրաստված հյուրասիրությամբ։

Կարդալ ավելին

Կարդալ Բոլոր Նորությունները