Թեմ
Հրապարակված է: 12/12/2024
Դեկտեմբերի 9-ի առավոտյան Նորթ Հոլիվուդի St. Jane Frances De Chantal կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ համանուն դպրոցի սաներին նվիրված Սուրբ Պատարագ։ Եկեղեցու Հոգևոր Հովիվ Հայր Սանտի Սցիբիլայի հրավերով՝ Սրբազան Պատարագին ներկա գտնվեց Նորթ Հոլիվուդի հայ համայնքի Հոգևոր Մատակարար՝ Արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը։ Արարողության սկզբին Հայր Սանտին հավատացյալներին ներկայացրեց Տեր Նժդեհ քահանային և տեղեկացրեց, որ հետայսու պարբերական հանդիպումներ և հայալեզու պատարագներ տեղի կունենան այդ եկեղեցում՝ Տեր Նժդեհի գլխավորությամբ, քանի որ վերոհիշյալ դպրոցի աշակերտության մեծ մասը ազգությամբ հայ է։ Ապա օրհնության խոսքի համար հրավիրվեց Տեր Նժդեհ քահանան։ Տեր Հայրն իր ողջույնի և օրհնության խոսքը ուղղեց ներկաներին, և ջերմագին գնահատանքը հղեց Հայր Սանտիին, ում ջանքերի շնորհիվ նաև՝ Նորթ Հոլիվուդի հայ համայնքն ունեցավ մշտական վայր՝ համախմբվելու, պատարագներ անցկացնելու և համայնքային կյանքն աշխուժացնելու համար։
Ի գիտություն՝
Նորթ Հոլիվուդի համայնքային կյանքին և Սուրբ Պատարագներին մասնակցելու համար ցանկացողները կարող են կապ հաստատել Տեր Նժդեհ քահանա Քեշիշյանի հետ հետևյալ միջոցներով՝
Բջջ․ 8188584587, Էլ-փոստ․ frnzhdeh@wdacna.com
St. Jane Frances De Chantal Church
13001 Victory Blvd, North Hollywood, CA 91606
Դիվան Առաջնորդարանի