Նվիրաբերել

Հանդիպում Կաթոլիկ Դպրոցի Աշակերտության Հետ

Թեմ

Հրապարակված է: 12/12/2024


Հանդիպում Կաթոլիկ դպրոցի աշակերտության հետ

Դեկտեմբերի 9-ի առավոտյան Նորթ Հոլիվուդի St. Jane Frances De Chantal կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ  համանուն դպրոցի սաներին նվիրված Սուրբ Պատարագ։ Եկեղեցու Հոգևոր Հովիվ Հայր Սանտի Սցիբիլայի հրավերով՝ Սրբազան Պատարագին ներկա գտնվեց Նորթ Հոլիվուդի հայ համայնքի Հոգևոր Մատակարար՝ Արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանը։ Արարողության սկզբին Հայր Սանտին հավատացյալներին  ներկայացրեց Տեր Նժդեհ քահանային և տեղեկացրեց, որ հետայսու պարբերական հանդիպումներ և հայալեզու պատարագներ տեղի կունենան այդ եկեղեցում՝ Տեր Նժդեհի գլխավորությամբ, քանի որ վերոհիշյալ դպրոցի աշակերտության մեծ մասը ազգությամբ հայ է։ Ապա օրհնության խոսքի համար հրավիրվեց Տեր Նժդեհ քահանան։ Տեր Հայրն իր ողջույնի և օրհնության խոսքը ուղղեց ներկաներին, և ջերմագին գնահատանքը հղեց Հայր Սանտիին, ում ջանքերի շնորհիվ նաև՝ Նորթ Հոլիվուդի հայ  համայնքն ունեցավ մշտական վայր՝ համախմբվելու, պատարագներ անցկացնելու և համայնքային կյանքն աշխուժացնելու համար։

Ի գիտություն՝

Նորթ Հոլիվուդի համայնքային կյանքին և Սուրբ Պատարագներին մասնակցելու համար ցանկացողները կարող են կապ հաստատել Տեր Նժդեհ քահանա Քեշիշյանի հետ հետևյալ միջոցներով՝

Բջջ․ 8188584587, Էլ-փոստ․ frnzhdeh@wdacna.com

St. Jane Frances De Chantal Church

13001 Victory Blvd, North Hollywood, CA 91606

Դիվան Առաջնորդարանի


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները