Նվիրաբերել

Առաջնորդական Ընդհանուր Փոխանորդ Հոգեշնորհ Տեր Երեմիա Վարդապետ Աբգարյանը Սուրբ Պատարագ Մատուցեց Կուբերտինոյի Հայ Առաքելական Սուրբ Անդրեաս Եկեղեցում

Թեմ

Հրապարակված է: 11/27/2024


Առաջնորդական Ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տեր Երեմիա վարդապետ Աբգարյանը Սուրբ Պատարագ մատուցեց Կուբերտինոյի Հայ Առաքելական Սուրբ Անդրեաս եկեղեցում

Այսու հաղորդագրությամբ տեղեկացնում ենք, որ Սույն թվականի նոյեմբերի 24-ին Կուբերտինոյի Հայ Առաքելական Սուրբ Անդրեաս եկեղեցում, եկեղեցու անվանակոչության տոնի առիթով Սուրբ Պատարագի արարողություն մատուցեց Առաջնորդական Ընդհանուր փոխանորդ Հոգեշնորհ Տեր Երեմիա վարդապետ Աբգարյանը։

Հայր Սուրբն իր քարոզում երախտագիթություն հայտնեց եկեղեցու բոլոր անդամներին, որոնք իրենց նվիրյալ ծառայությամբ մասնակցում են եկեղեցու շենացման ու զորացման առաքելությանը։ Այնուհետև նա քաջալերեց ներկաներին Սուրբ Անդրեասի լուսավոր կյանի օրինակը իրենց աչքերի առաջ ունենալով ապրեն իրենց հոգևոր կյանքը և այդ նվիրումով ամրացնեն իրնց հավատքը ու զորացնեն իրենց քրիստոնեական կյանքը։

Պատարագի ավարտին մատաղի օրհնության կարգ կատարվեց և եկեղեցու պարարվեստի խմբակը ներկայացրեց մի քանի կատարումներ։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները