Նվիրաբերել

Առաջնորդ Սրբազան Հոր Այցելությունը Հովսեփյան Եւ Սբ․ Սահակ- Սբ․ Մեսրոպ Ամենօրյա Վարժարաններ

Թեմ

Հրապարակված է: 11/22/2024


Առաջնորդ Սրբազան Հոր այցելությունը Հովսեփյան և Սբ․ Սահակ- Սբ․ Մեսրոպ ամենօրյա վարժարաններ

Նոյեմբերի 18-ին Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանը, ուղեկցությամբ՝ Արժանապատիվ Տ․ Նժդեհ Քհն․ Քեշիշյանի, այցելեց Փասատինայի Հովսեփյան և Սբ․ Սահակ-Սբ․ Մեսրոպ ամենօրյա վարժարաններ։ Ինչպես ամեն այցելության ժամանակ, այս անգամ ևս Սրբազան Հորն ուրախությամբ սպասում էին թե՛ աշակերտները և թե՛ ուսուցիչները։ Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում բարիգալստյան խոսքով հանդես եկավ եկեղեցու Հոգևոր Հովիվ՝ Արժանապատիվ Տ․ Սարգիս Ավ․ Քհն․ Պետոյանը։ Ապա Սրբազան Հայրն իր խոսքը հղեց սիրելի աշակերտներին, ի մասնավորի՝ խրատելով նրանց շնորհակալ լինել Աստծուն, իրենց ընտանիքներին, իրենց ուսուցիչներին և ընկերներին այն ամենի համար, ինչ ունեն իրենց կյանքում։ Հընդառաջ Գոհաբանության տոնին՝ Սրբազան Հոր նորոգիչ խոսքը առիթ հանդիսացավ աշակերտների և ուսուցիչների համար՝ նորովի տոնելու այդ գեղեցիկ տոնը։

Ապա Սրբազան Հայրն այցելեց Սբ․ Սահակ- Սբ․ Մեսրոպ վարժարան, որտեղ հարգելի հյուրերին սպասվում էր գեղեցիկ անակնկալ։ Դպրոցի սաները մեծ ոգևորությամբ դիմավորեցին իրենց սիրելի Սրբազանին և նրա այցելության առթիվ կատարեցին մի քանի ազգային և ժողովրդական ստեղծագործություններ։ Ապա դպրոցի հիմնադրման 44 ամյակի և Սրբազան Հոր այցելության առթիվ կտրվեց տոնական տորթը։ Գեղարվեստական մասի ավարտին, օրհնության խոսքի համար, հրավիրվեց Առաջնորդ Սրբազան Հայրը։ Հովնան Սրբազանն ավետարանական պատգամ փոխանցեց աշակերտներին, պատվիրելով նրանց՝ սիրել Աստծուն՝ ամբողջ սրտով և սիրել իրենց ընկերոջը՝ իրենց անձի պես։ Սրբազան Հայրը բացատրեց աշակերտներին, որ երջանիկ քրիստոնեական կյանք ապրելու բանաձևը այս հրաշալի խոսքի մեջ է, որը մենք ստացաք մեր Տիրոջից՝ իբրև պատվեր ։

Ապա Սրբազան Հայրը շրջեց դպրոցում՝ անձնապես շփվելով աշակերտների հետ և նրանց փոխանցելով իր հայրական օրհնությունը։ 


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները