Նվիրաբերել

Տոնախմբվեց Ֆրեզնոյում Հհ Պատվո Հյուպատոսության 10-Ամյակը

Թեմ

Հրապարակված է: 11/22/2024


Տոնախմբվեց Ֆրեզնոյում ՀՀ պատվո Հյուպատոսության 10-ամյակը

Տարվույս Նոյեմբերի 17-ին մեծ հանդիսությամբ տոնախմբվեց Ֆրեզնոյում ՀՀ պատվո Հյուպատոսության 10-ամյակը, եւ ըստ արժանվույն մեծարվեց պատվո հյուպատոս տիար Պերճ Աբգարյանն ու նրա վարած տասնամյա գործունեությունը: Հանդիսության պատվո հյուրերի շարքում էին Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան տիկին Լիլիթ Մակունցը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Քրիստինա Ալիսոն Քվին, ԱՄՆ կոնգրեսական տիար Ջիմ Կոստան, Գերաշնորհ Գեղամ արք. Խաչերյանը, ՀԲԸՄ նախագահ տիար Սեմ Սիմոնյանը, ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս տիար Կարեն Իսրայելյանը, Չիկագոյում ՀՀ պատվո հյուպատոս տիար Օսկըր Թաթոսյանը, ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ գերանորհ Տեր Հովնան արքեպս. Տերներյանի ներկայացուցիչ՝ Կենտրոնական Կալիֆորնիայի առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Հայր Անանիա Ծատուրյանը:  

Օրվա հանդիսավարն էր հայազգի նշանավոր զավակ դատավոր Չարլզ Փուչիկյանը: Հանդիսության սկիզբն ազդարարվեց Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգաց օրհներգերով: Այնուհետեւ Տիար Փուչիկյան Հրավիրեց Արեւմտյան թեմի առաջնորդական փոխանորդին օրհնությամբ բացելու հանդիսությունն ու ներկաներին Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնության գիրը ընթերցելու, որում մասնավորեպես ասվում էր. ,Իսկապես, որպես պատվավոր հյուպատոս վերջին տասը տարիների ընթացքում, դուք եռանդուն ոգով ներկայացրել եք մեր Հայրենիքը՝ հաստատակամորեն եւ ջանասիրաբար կատարելով Ձեզ վստահված դիվանագիտական ​​պարտականությունները։ Որպես համայնքի սիրելի անդամ, դուք վաստակել եք ամերիկահայերի սերն ու հարգանքը Արևմտյան ափումե: 

Ընթացս տոնախմբության ելույթներով հանդես եկան զույգ դասպանները, կոնգրեսականներ, եւ այլք, հնչեցին հայկական այգային երաժշտությունից ընտրված ինքնատիպ հատվածներ: Այնուհետեւ պատվո հյուպատոս տիար Պերճ Աբգարյան շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության եւ այս տասը տարիների ընթացքում իրեն աջակից ու իր ծրագրերին օգտակար լինելու համար: 


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները