Նվիրաբերել

Ռիդլիի Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ Առաքելական Եկեղեցու Հիմնադրության 100-Ամյակի Հանդիսավոր Արարողությունը

Թեմ

Հրապարակված է: 11/15/2024


Ռիդլիի Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ Առաքելական Եկեղեցու հիմնադրության 100-ամյակի հանդիսավոր արարողությունը

ԱՄՆ Արեւմտյան Հայոց թեմի՝ Ռիդլիի Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ Առաքելական Եկեղեցում՝ տարվույս նոյեմբերի 10-ին, մեծ շուքով եւ անհատնում ուրախությամբ տոնախմբեց եկեղեցու հիմնադրության 100-ամյակի հանդիսավոր արարողությունը: Նույն օրն առավոտյան, Կենտորանական կալիֆորնիայի Առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Հայր Անանիա Ծատուրյանի ձեռաբ, պատմական եկեղեցու հոեազմայլ կամարներից ներս Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց: Քարոզից առաջ Արժանապատիվ Տ. Գեւորգ Ավագ քհն. Առաքելյանը նախ բարի գալուստ մաղթեց եւ ներկաներին ծանոթարցեց Հոգեշնորհ Հայր Սուրբին, ով առաջին անգամն է, որ հյուրընկալվում էր հիշյալ եկեղեցում, ապա Տեր Վարդան ավագ քհն. Գասպարյանին, որ իր ցանկալի ներկայությամբ պատվեց պատմական օրվա խորհուրդը, իսկ այնուհետեւ ներկա հավատավոր բազմությանը, որ կենսատու երաշխավորներն են Ռիդլիի Սբ. Սահակ- Սբ. Մեսրոպ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու:

 

Իր խոսքում փոխանորդ Հայր Սուրբը եւս նախ Առաջնորդ Սրբազան հորը շնորհակալություն հայտնեց հայրական օրհնության եւ ոգեշնչումի համար՝ թեմի հնամենի այս եկեղեցին այցելելու եւ անձամբ Ռիդլիի ծուխի հոգեւորության տեսակին ծանոթանալու, որ իրենց ժամանակին հանձնառու է են եղել կառուցելու նման գողտրիկ եկեղեցի, այնուհետեւ շնորհակալություն հայտնեց Արժանապատիվ Տեր Գեւորգին եւ երեցկին Սանդրային իրեից հոգատար վերաբերմունքի համար, ինչպես նաեւ ներկաներին, որ տարիներ շարունակ իրենց աննվազ սիրով եւ գործուն մասնակցությամբ բաց են պահում եկեղեցու դռները հավատավոր այցելուների համար: Հավարտ քարոզի Հոգեհանգստյան մասնավոր աղոթք կատարվեց ի Տեր ննջաց բոլոր հոգեւորականաց համար, որոնք իրենց ծառայությունն էին բերել հիշյալ եկեղեցում:

 

 

Նույն օրը կեսօրին ի պատիվ հիմնադրության հարյուրամյակի հանդիսավոր ճաշ տրվեց հրավիրյալներին: Մինչ բուն արաղությունը Արժանապատիվ Տեր Գեւորգ ավագ քհն. Առաքելյանը խնդրեց բոլորի ուշարդությունը եւ հրավիրեց Հոգեշնորհ Հայր Անանիա վարդապետին՝ ԱՄՆ Արեւմտյան թեմի բարեջան առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպս. Տերտերյանի հոբելյանի առիթով հղած օրհնության մասնավոր գիրն ընթերցելու: Հյուրասիրության ընթացքին շատերն առիթն ունեցան իրենց սրտի խոսքն ասելու մասնակիցներին:

 Հանդիսավոր ճաշն ավարտվեց փակման աղոթքով:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները