Թեմ
Հրապարակված է: 06/21/2024
Սոյն թուականի հունիսի 19-ին, հովանաւորութեամբ ԱՄՆ Արեւմտեան թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերեանի, Համբար հանդիսութիււնների սրահում տեղի ունեցավ վաստակաշատ ճարտարապետ, Ամերիկեան ճարտարապետների ինստիտուտի անդամ (FAIA) Ռոնալդ Արթուր Ալթունի՝ “Monasteries and Churches of Ancient Armenia” մեծածաւալ ալբոմի ներկայացում-ցուցադրութիւնը։
Հեղինակը հավուր պատշաճի ու մեծ հուզումով ներկայացրեց նոր հրատարակությունը, հատուկ անդրադարձաւ եւ ընդգծեց, որ իր երրորդ սերնդի ամերիկահայ լինելու իրողությունը խորը ազդեցութիւն է ունեցալ այս ստուարածաւալ ալբոմի պատրաստութեան հարցում: Տրար Ալթունի խօսքի վերջում ներկաները հնարաւորութիւն ունեցան լսելու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Այնուհեհեւ Գերաշնորհ Սրբազան Հայրը ներկաներին բաշխեց իր հայրական գնահատութիւնները ու ըստ ամենայնի արժեւորեց այն հսկա աշխատանքը, որ կատարվել էր հայազգի մեծանուն զավակ ու բանիմաց ճարտարապետ տիար Ռոնալդ Արթուր Ալթունի կողմից, եւ որպես գնահատութիւն նրա աշխատանքի, Սրբազան Հայրը պարոն Ալթունին նվիեց գեղեցիկ փայտե նախշազարդ հիշատակ: