Թեմ
Հրապարակված է: 04/05/2024
Օրհնությամբ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի՝ այս տարի Սբ․ Կարապետ եկեղեցում Ավագ Շաբաթվա խորհրդակատարություններին հյուրաբար քահանայագործեց Արժանապատիվ Տ․ Նժդեհ Քհն․ Քեշիշյանը ՝ օգնությամբ Բարեշնորհ Գևորգ Սրկ․ Գևորգյանի։
Ծաղկազարդի և Ավագ Հիգշաբթի ՝Ոտնլվայի արարողություններին, ուրախությամբ իրենց մասնակցությունը բերեցին նաև Սբ․ Կարապետ եկեղեցու կիրակնօրյա և շաբաթօրյա դպրոցների սաները։ Հընթացս Սուրբ Հարության տոնական պատարագի՝ պատարագիչ Տեր Հայրը Սբ․ Կարապետ եկեղեցու Հոգևոր, վարչական դասին և հավատավոր զավակներին փոխանցեց ինչպես Ամենայն Հայոց Հայրապետի, այնպես և՝ Արևմտյան թեմի բարեխնամ առաջնորդ Հովնան Արք․ Տերտերյանի հայրական շնորհավորանքը և բարեմաղթանքերը։