Նվիրաբերել

Ի Տէր Ննջեց Տ. Գիւտ Արք. Նագգաշեան

Թեմ

Հրապարակված է: 04/30/2021


Ի Տէր ննջեց Տ. Գիւտ Արք. Նագգաշեան

Ցաւով տեղեկացանք Հայց. եկեղեցւոյ երէց անդամներէն Տ. Գիւտ Արք. Նագգաշեանի վախճանման տխուր լուրի մասին։ Ցաւալի է կորուստը սիրուած ու բարի հոգեւորականի, որ մշտապէս բարձր է պահած մեր Սուրբ եկեղեցւոյ անունը, որտեղ ալ ծառայութեան մէջ ըլլար։ Թող Աստուած իր լոյսերու մէջ հանգչեցնէ հանգուցեալ Սրբազան Հօր բարի հոգին։

Կիրակի, 2 Մայիսի, յաւարտ ս. պատարագի կատարել հոգեհանգստեան կարգ՝ պիտի կատարուի հոգելոյս Գիւտ Սրբազանի հոգու հանգստութեան համար։

Ի խորոց սրտի մեր աղօթքը վերառաքենք առ Ամենակարող Աստուած, որպէսզի երկնային լոյսերու մէջ ընդունէ նորոգ հանգուցեալ իր սպասաւորի հոգին։

Գերշ. Տ. Գիւտ եպիսկոպոս Նագգաշեանը (աւազանի անունը՝ Յովհաննէս) ծնուել է 1933թ. Հալեպում (Սիրիա): Նախնական կրթութիւնը ստացել է տեղի Կիլիկեան վարժարանում:
1948թ. ուսանել է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Դպրեվանքում:
1955թ. ձեռնադրուել է կուսակրօն հոգեւորական:
1955-1960թթ. ուսուցչական պաշտօններ է վարել Բեյրութի Թեքէեան, Սահակեան եւ Նոր Բարձրագոյն վարժարաններում: Այս ընթացքում, հովուական ծառայութիւն է կատարել Բեյրութի և Կիպրոսի հայկական եկեղեցիներում:
1958թ. Ս. Էջմիածնում ստացել է մասնաւոր վարդապետութեան 4 աստիճանները:
1960թ. նշանակուել է Փարիզի Ս. Յովհաննես Մկրտիչ մայր եկեղեցւոյ հոգեւոր հովիւ:
1965թ. ստացել է ծայրագոյն վարդապետութեան կոչում:
1973թ. սեպտեմբերի 30-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգէն Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստացել է եպիսկոպոսական օծում եւ ձեռնադրութիւն:
1984թ. Ն.Ս.Օ.Տ.Տ Վազգէն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ նշանակուել է Արեւմտեան Եւրոպայի հայրապետական պատուիրակ: 
2009թ. անցել է վաստակած հանգստի։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները