Թեմ
Հրապարակված է: 02/26/2021
Արեւմտեան թեմը, Թեմակալ Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրանի հովանաւորութեամբ եւ նախաձեռնութեամբ, պատրաստել եւ շուտով տպագրութեան կը յանձնի Կ. Պոլսի 1823-31 թուականների Պատրիարք Կարապետ Արք. Պալատեցու «Տարեկան Քարոզգրքի» ընտրանին։
Ընտրանու տարբեր հատուածներ գրաբարից թարգմանուել են աշխարհաբար (արեւելահայերէն), եւ վերաբերում են համաքրիստոնէական արժէքների՝ առաքինութեանը, խոնարհութեանը, մեղքից զերծ մնալու, հանդերձանքի մէջ պարկեշտ լինելու եւ այլ թեմաների, որ այսօր էլ արդիական են ամենքիս համար։
«Պալատեցի Կարապետ Պատրիարքի քարոզները այնքա՜ն խորն են իրենց բովանդակութեամբ, որ բոլորս հաճելի ընթերցանութեամբ հոգեկան լիցք կ’ապահովենք անոնցմէ։ Ահա թէ ինչու կը թելադրենք, որ հաւատացեալը ընթերցէ Պալատեցւոյ խրատականները», գրքի առաջաբանի մէջ գրել է Յովնան Սրբազանը։
Սա 4-րդ հատորն է Արեւմտեան թեմի «Ոսկեղենիկ» մատենաշարի։ Մինչ այդ տպագրուել են`
Ա. Յովհան Ոսկեբերան, Ապաշխարութեան պտուղներ (Քարոզներ և Ճառեր), 2019։
Բ. Յակոբ Նալեան, Առաքինի կեանքի ուղին (Հոգեւոր զրոյցներ), 2020։
Գ. Յովնան Արք. Տէրտէրեան, Պատգամներ (Ասոյթներ և Թևաւոր խօսքեր), 2020։