Նվիրաբերել

Արեւմտյան Թեմի “Սերունդների Կամրջում” (Bridging Generations) Ուսուցողական Դասընթացների Վերսկսում

Թեմ

Հրապարակված է: 01/08/2021


ԱՐԵՒՄՏՅԱՆ ԹԵՄԻ “ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԿԱՄՐՋՈՒՄ” (BRIDGING GENERATIONS) ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄ

Սիրով ցանկանում ենք տեղեկացնել, որ Հունվարի 13, 2021թ.ից սկսյալ` Հայց. Առաքելական Եկեղեցու Արեւմտյան Թեմը վերսկսելու է “Սերունդների Կամրջում” (Bridging Generations) անվանումը կրող մասնահատուկ դասընթացները, որոնք միտված են ուսուցանելու մեր երիտասարդներին Սբ. Գրային եւ Հայց Առաքելական Սբ. Եկեղեցու ուսմունքի կարեւորագույն ճշմարտություններ:
 
Դասընթացները տեղի են ունենում ամեն չերեքշաբթի երեկոյան ժամը 6:30 –ին “Zoom” ծրագրի միջոցով, իսկ հնարավորության դեպքում` Առաջնորդարանի <<Համբար>> սրահում եւ բաղկացած են երկու հիմնական մասից` Ա) Քրիստո-նեության / Հայց. Եկեղեցու հավատի կարեւորագույն դրույթների դասավանդում, Բ) Սբ. Գրային հիմնարար գիտելիքի ծանուցում:
 
Քրիստոնեական / Հայց. Եկեղեցու Ուսուցման Դասընթացների 20 թեման են.
 
1. Աստված - Ամենասուրբ Երրորդություն, 2. Եկեղեցի, 3. Հայց. Առաքելական Եկեղեցի, 4. Աստվածաշունչ, 5. Տիեզերական Ժողովներ, 6. Նիկիական Հավատո Հանգանակ, 7. Եկեղեցու Հայրեր, Հայց. Եկեղեցու տասներկու վարդապետները, 8. Խորհուրդներ, 9. Սբ. Պատարագ, 10. Աղոթքներ, 11. Պահե-ցողություն, 12. Տաս Պատվիրան, 13. Երանիներ, 14. Տերունական Աղոթք,         15. Սբ. Հոգու Պտուղներ, 16. Կրոնների համեմատական 17. Քրիստոնեական ուղղությունների համեմատական, 18. Հույս եւ հարատեւություն, 19. Հավատ եւ ճանաչողություն,  20. Սեր եւ ծառայություն:
 
Աստվածաշունչ Մատյանին վերաբերող թեմաներն են.

1. Ի՞նչ է Աստվածաշունչը
2. Աստվածաշունչի մասերը
3. Ինչո՞ւ կարդալ Աստվածաշունչը
4. Ինչպե՞ս կարդալ Աստվածաշունչը
5. Հասկանալու եւ բացատրելու եղանակները
6. Կարդացվածը կյանքի կոչելու մեթոդը
7. Օգտագործելի սկզբունքներ, կիրառության ձեւեր

Հայց. Եկեղեցու հավատին վերաբերող դասընթացներն իրականացվում են տիար Հայկ Մադոյանի իսկ Սբ. Գրային ուսուցումները` տիար Մաշտոց Չոբանյանի կողմից:
 
Դասընթացները կատարվում են` թե’ անգլերեն եւ, թե’ հայերեն լեզուներով:
 
Յուրաքանչյուր ցանկացող կարող է գրանցվել դասընթացներին`զանգա-հարելով Առաջնորդարանի գրասենյակ (818-558-7474) կամ տարածքի Հայց. Առաքելական Եկեղեցու գրասենյակ: Դասընթացների մասնակիցները տարեշրջանի ավարտին ստանալու են մասնահատուկ վկայագրեր:
 
Այսու, Արեւմտյան Թեմի նպատակը հայ երիտասարդին ոչ միայն ծանոթաց-նելն է իր ունեցած անգերազանցելի հոգեւոր ժառանգությանը, այլեւ` գիտակ եւ նվիրյալ սերունդ կերտելը, որը պիտի դառնա մեր ապագայի ջահակիրը:
 
Թող ամենակարողն Աստված օրհնի եւ պահպանի մեր այս ազգանվեր առաքելությունը եւ բոլոր մասնակիցներին պարգեւի անխափան ընթացք` իրենց ուսուցման մեջ:
 
Ծանուցում.  Հայց. Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան Թեմը պատրաստակամ է իր ուսուցողական նյութերն անվճար տրամադրել, բոլոր հետաքրքրված կառույցներին եւ անհատներին:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները