Թեմ
Հրապարակված է: 12/11/2020
ԱՄՆ Արևմտեան թեմը շարունակում է կեանքի կոչել գրահրատարկչական իր ծրագրերը, այն մտքով, որ ներկայի ծանր տրամադրութիւնները չպէտք է խոչընդոտ դառնան մտքի վերազարթօնքի ու հոգևոր արթնութեան համար։
Ուրախութեամբ յայտնում ենք մեր ընթերցողներին, որ օրերս Երևանում տպագրուել է թեմի Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի՝ «Պատգամներ» խորագրով ասոյթների ժողովածուն, որպէս թեմի «Ոսկեղենիկ» մատենաշարի Գ հատոր։
Գրեթէ 110 գրքերի հեղինակ է Յովնան Սրբազանը, որոնցից իւրաքանչիւրի մէջ կարելի է գտնել խտացուած ասելիք, բանաձևումներ, թևաւոր խօսքեր ու ասոյթներ։ Եւ ահա հեղինակի վերջին շրջանի գրքերից քաղուել, մեկտեղուել և խմբաւորուած ներկայացուել են ասոյթներ, օրինակ՝ Աստծոյ, հաւատքի, աղօթքի, քրիտոնէական առաքինութիւնների, հայրենիքի, ընտանիքի և բազմաթիւ այլ հարցերի մասին։ Դրանք ունեն համամարդկային, միաժամանակ այժմէական նշանակութիւն, որոշ լուծումներ են պարունակում ներկայ կացութիւնների համար, մտորելու և եզրահանգումների գալու առիթ են տալիս ընթերցողին։ «Մեր նշանաբանը պիտի ըլլայ յաղթել եւ մեր երթը շարունակել դէպի յաւէրժութիւն։ Մեզի կը մնայ վերասեփականել մեր սրբութիւնները», ի մասնաւորի գրում է Յովնան Սրբազանը։
Յովնան Սրբազանի նոր՝ «Պատգամներ» ասոյթների ժողովածուն կարելի է ընթերցել կամ ներբեռնել հետևեալ յղումով (PDF): Միաժամանակ մեր ընթերցողին ենք ներկայացնում Արևմտեան թեմի՝ 2020 թուականին արդէն տպագրուած, ինչպէս նաև հրատարակչական ընթացքի մէջ եղած գրքերի ցանկը: Տպագրուած գրքերը տեղադրուած են թեմի կայքէջում, և սիրելի ընթերցողը կարող է ազատ օգտուել կամ ներբեռնել դրանք։ Առաջիկայ շաբաթներին շարունակաբար կտեղադրենք նաև հրատարակուող միւս գրքերը, որոնց շարքին են Յովնան Արք. Տէրտէրեանի գրքերը.
Փունջ մը Քարոզներ, 16-րդ հատոր
Խորհրդածութիւնների ընտրանի
Սբ. Էջմիածնին նուիրուած խորհրդածութիւնների հավաքածոյ
Անգլերէն քարոզգիրք
“Walking out of the Upper Room” անգլերէն խորհրդածութիւններ, 2-րդ հատոր։