Թեմ
Հրապարակված է: 12/04/2020
Արևմտեան թեմը շարունակում է գրահրատարակչական իր քայլերը։ 2020-ը ծանրագոյն տարի է շատ իմաստներով, սակայն դա չպէտք է խոչընդոտ դառնայ մտքի վերազարթօնքի ու հոգևոր արթնութեան համար։ Ընդսմին շարունակում ենք նոր գրքեր հրատարակելու քայլերը, որոնց ստեղծումը կա՛մ ընթացքի մէջ է, կա՛մ ծրագրուած են Արևմտեան թեմի և անձամբ Առաջնորդ Յովնան Արք. Տէրտէրեանի կողմից։
Ներկայացուող ցանկերում կարող էք գտնել 2020 թուանակին արդէն իսկ տպագրուած, ինչպէս նաև հրատարակչական ընթացքի մէջ եղած գրքերը։ Դրանք տեղադրուած են թեմի կայքէջում, և սիրելի ընթերցողը կարող է ազատ օգտուել կամ ներբեռնել։ Առաջիկայ շաբաթներին շարունակաբար կտեղադրենք նաև հրատարակուող նոր գրքերը։
Դիւան Առաջնորդարանի