Թեմ
Հրապարակված է: 11/06/2020
Արտաշխարհի ողջ հայութիւնը, այդ թւում մեր եկեղեցւոյ ԱՄՆ Արևմտեան թեմը, Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ, ի աջակցութիւն Արցախեան գոյամարտի և պատերազմող մեր քաջարի զինուորների, գրեթէ 24-ժամեայ աշխատանքներ է ծաւալում զանազան ոլորտներում։
Սեպտեմբեր 27-ին օրերին հրապարակուեց թեմի Առաջնորդ Յովնան Արքեպիսկոպոսի պատգամը՝ զօրավիգ կանգնելու Հայաստանին, Արցախին ու հայ զինուորին։ Յետագայ օրերին թէ՛ Առաջնորդ Սրբազանը, թէ՛ հոգևոր հայրերն ու բարեպաշտ մեր հայորդինրը զանազան միջոցներով իրենց գործնական աջակցութիւնը միացրին մեր ժողովուրդի ընդհանուր պայքարին։ Նոյն ոգով առաջնորդուելու պատգամ ստացան նաև թեմի եկեղեցիներն ու հոգևոր հովիւները։ Ստորև ներկայացնում ենք անցնող 5 օրերին կազմակերպուած միջոցառումների համառօտ տեղեկատուութիւն։
Հոկտեմբեր 28 – Ս. Ղևոնդեանց Մայր Տաճարի «Շնորհալի» երգչախմբի կատարմամբ եկեղեցւոյ սրահում կազմակերպուեց բարեգործական Համերգ՝ նուիրուած Արցախեան գոյամարտին, դիրիժոր՝ Րաֆֆի Միքայէլեան։ Համերգից գոյացած ամբողջ հասոյթը փոխանցուելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: