Թեմ
Հրապարակված է: 11/06/2020
Հայց. եկեղեցին Գարեգին Ա Ներսիսեան Գահակալ Առաջնորդով, հոգևոր սպասաւորներով, իր թեմերով, աւելի քան երբևէ, թէ՛ հոգևոր արարողութեամբ, թէ՛ զէնքով կանգնած են հայոց բանակի կողքին։ Հայ հոգևորականը` մէկ ձեռքին Քրիստոսի յաղթական Սուրբ խաչը, իսկ միւսին էլ սուրը միշտ էլ եղել է հայ զինուորի կողքին յատկապես պատերազմների ժամանակ, լիովին այդպէս է նաև այսօր:
Արցախեան պատերազմի այս ծանրագոյն օրերին, երբ Վեհափառ Հայրապետից մինչև դպիր, Ս. Էջմիածնի միաբանները կանգնած են իրենց կեանքով մեր յաղթանակը ապահովող հայ զինուորի կողքին։ Սարդարապատի օրեր են որոշապէս, երբ հայ զինուորները Ս. Էջմիածնի ղօղանջների ներքոյ իրենց ուխտը կատարեցին և իրենց կուրծքը դարձրին վահան հայրենիքի պաշտպանութեան։ Այսօր նոյնն է, երբ հայ զինուորին ուղեկցում է հայ հոգևորականը, որ հոգին վերածել է խունկ ու աղօթքի հայոց երկնքի տակ։