Նվիրաբերել

«Ոսկեղենիկ» -Ի Հերթական Ծրագիրը

Թեմ

Հրապարակված է: 07/22/2020


«Ոսկեղենիկ» -ի հերթական ծրագիրը

Արևմտեան թեմի հովանու ներքոյ «Ոսկեղենիկ» միաւորումը, որ շարունակաբար արծարծում է հայերէնի պահպանութեան, ուսումնասիրութեան հարցերը, Յուլիսի 9-ին zoom քննարկում էր կազմակերպել «Բանաստեղծական գրաբար» խորագրով։

Գրաբարը ոչ միայն հին մատենագրութեան կամ եկեղեցու ծէսի լեզու է, այլև մեր օրերում ունենք գրաբարով ստեղծագործող հեղինակներ։ Նրանք առցանց հանդիպման ժամանակ հնարաւորութիւն ունեցան ներկայացնելու իրենց երկերը։ Լուսինէ Աւետիսեանը, Գեւորգ Սրկ. Կարապետեանը պատմեցին գրաբար ոտանաւորներ գրելու շարժառիթների մասին, ընթերցեցին հատուածներ, Նորայր Պօղոսեանը խօսեց իր գրաբար Յիշատակարանի մասին։ Մասնակիցները՝ ի մասնաւորի Մանկավարժական համալսարանի դեկան Աշոտ Գալստեանը, ակադեմիայի գիտաշխատող Անի Ֆիշենկճեանը և այլք տարբեր առումներով կարևորեցին թէ՛ գրաբարի մշակութային մեծ ազդեցութիւնը, թէ՛ նման միջոցառումների անհրաժեշտութիւնը՝ ասելով, որ մշակութային նման ձեռնարկները անհրաժեշտ են ներկայ պայմաններում։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները