Թեմ
Հրապարակված է: 06/12/2020
Գիրք ստեղծելը մշտապէս եղել է ԱՄՆ Արեւմտեան Թեմի և անձամբ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հաւատամքը։ Դեռևս հեռաւոր 1988 թուականից սկսեալ, երբ Ս. Էջմիածնում տպագրուեց Յովնան Սրբազանի «Կոմիտաս Վարդապետ» գիրքը և ապա յաջորդ տարի Թորոնթոյում՝ «Փունջ մի քարոզներ» ժողովածուի անդրանիկ հատորը, յետագայ տասնամեկներում Գանատահայոց և ապա Արևմտեան թեմերում ստեղծուեցին թեմիս Առաջնորդի քարոզխօսական, մեկնողական, խոհագրական, յուշագրական աւելի քան 107 գրքերը (այս ցուցակի մէջ ներառնուած չեն ներքոյ ներկայացուած 2-րդ և 3-րդ ցուցակների սրբազանի հեղինակած գրքերը)։ Ստեղծուեցին ու տպագրուեցին նաև այլ հեղինակների հոգևոր, պատմական բնոյթի բազմաթիւ գրքեր։ Յովնան Արքեպիսկոպոսի քահանայական ձեռնադրութեան 40-ամեակի այս օրերը լաւ առիթ են ասելու համար, որ այդ գրքերը իրօք պատկառելի և օգտաշատ մի գրադարան են կազմում (ցանկը և գրքերից շատերի pdf տարբերակները կարելի է գտնել Առաջնորդարանի կայքէջում՝ https://www.wdacna.com/publications յղումով)։
2020 թուականի անցնող 5 ամիսները առանձնակի կարևորուեցին թեմի գրահրատարակչութեան ոլորտում։ Մեկուսացման օրերին գրուեցին, տպագրուեցին և ընթերցողներին ներկայացուեցին մեծ թուով նոր գրքեր։ Դրանք ներկայ իրավիճակից հոգևոր ելքեր յուշող՝ Յովնան Սրբազանի մտածումներն են, «20-րդ դարի ականաւոր հայ հոգևորականներ» գիտաժողովի նիւթերը և այլ ստեղծագործութիւններ։ Ստորև ներկայացնում ենք միայն 2020 թուականին Արևմտեան թեմի գրահրատարակչական գործունէութեան երեք ցանկեր՝ արդէն հրատարակուած գրքերը, նախապատրաստման ընթացքի մէջ եղող գրքերը, յառաջիկայի համար ծրագրուած գրքերը։
2020 թ. Հրատարակուած գրքեր
1. Սուրբ Պատարագ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցւոյ, Ե. Տպագրութիւն
2. 20-րդ դարի ականաւոր հայ հոգևորականներ – Գիտաժողովի նիւթերի ժողովածոյ
3. Հոս չէ, Յարութիւն առաւ – հեղ. Յովնան Արք. Տէրտէրեան
4. Յարութիւն և կեանք – հեղ. Յովնան Արք. Տէրտէրեան
5. Փունջ մը քարոզներ, հտ. ԺԵ – հեղ. Յովնան Արք. Տէրտէրեան
6. Երկունքի մէջ ծնած խոհեր – հեղ. Յովնան Արք. Տէրտէրեան
7. Առաքինի կեանքի ուղին, Յակոբ Նալեան – 2-րդ հատոր «Ոսկեղենիկ» մատենաշարի
8. Սքանչելի հոգևորականը Գարեգին Տրապիզոցի – հեղ. Յովնան Արք. Տէրտէրեան
9. Քայլ առ քայլ. 40 յուշեր 40-ամեակի - հեղ. Յովնան Արք. Տէրտէրեան
10. Walking out of the Upper Room – Apb. Hovnan Derdrian:
Նախապատրաստուող գրքեր
1. Հատընտիր – Օրագրութիւն Կ. Պոլսոյ Պատրիարք հոգելոյս Տ. Շորհք Արք. Գալուստեանի
2. Կանոնագրիք Հայոց (բովանդակային խմբաւորումով) – աշխատասիրութեամբ՝ Տիրայր Ծ. Վրդ. Տէրվիշեանի
3. Reflections – հեղինակ՝ Տ. Յովնան Արք. Տէրտէրեան
4. Եկեղեցականաց կեանքէն առնուած Յուշեր – հեղինակ՝ Տ. Յովնան Արք. Տէրտէրեան
5. Փունջ մի քարոզներ – հեղինակ՝ Տ. Յովնան Արք. Տէրտէրեան
6. Գաւազանագիրք Արևմտեան թեմի – հեղինակ՝ Նորայր Պօղոսեան
7. Արարողակարգեր – Արևմտեան թեմէն ներս պատրաստուած ծիսական արարողութիւններու ժողուածոյ
8. Ժողովածոյ Մաղաքիա Արք. Օրմանեանին նուիրուած գիտաժողովի նիւթերի
9. Ս. Էջմիածինը՝ խորհուրդը մեր ինքնութեան - հեղինակ՝ Տ. Յովնան Արք. Տէրտէրեան, խմբագիր՝ Հայկ Մադոյեան։
Ծրագրուած գրքեր
1. Նամականի Յովնան Արք. Տէրտէրեանի՝ ուղղուած Վազգէն Ա. Հայրապետին
2. Մանրապատումներ - հեղինակ՝ Յովնան Արք. Տէրտէրեան
3. Մեր հաւատքի ուղին – հեղինակ՝ Տաճատ Ծ. Վրդ. Եարտըմեան
4. Քարոզգիրք. Կարապետ Պալատեցի – 3-րդ հատոր «Ոսկեղենիկ» մատենաշարի
5. Մեծ Պահք. Բարսեղ Կեսարացի - 4-րդ հատոր «Ոսկեղենիկ» մատենաշարի
6. 12 Պատգամներ Յովնան Արք. Տէրտէրեանի – 5-րդ հատոր «Ոսկեղենիկ» մատենաշարի
7. Ցուցակ Ձեռագրաց Արևմտեան թեմի առաջնորդարանի – կազմող՝ Նորայր Պօղոսեան։
«Կեանքը պէտք է լցուած լինի գրքերով, որոնք լի են կեանքով», յայտնի ասոյթի իրագործումն ենք գտնում Արևմտեան թեմի գրարատարակչական գործունէութեան մէջ։ Եւ Առաջնորդարանի ու Առաջնորդ Սրբազան Հօր գրահրատարաչական լայն քայլերը գալիս են կենսագործելու այդ դրոյթը՝ մեր հայորդիների կեանքում հոգևոր, մշակութային շարունական վերելքը որպէս նպատակ աչքի առաջ ունենալով։
Դիւան Առաջնորդարանի