Թեմ
Հրապարակված է: 05/15/2020
Մեկուսացումի այս օրերը լաւագոյն առիթն են մեր բոլորի մտքերը կենտրոնացնելու, որոշ արժէքների շուրջ խորհրդածելու, հոգևոր խոկումների վրայ կենտրոնանալու համար։ «Վստահաբար, շատ-շատերու համար ստեղծուած իրավիճակի պարտադրանքի հետևանքով, առանձնացումը եղաւ առիթ մը մեր բոլորի ուշադրութիւնը բևեռելու համար Աստուծոյ վրայ և խոկումի առաջնորդող շրջան մը որդեգրելու մեր ապրած կեանքի ընթացքի մասին», այս նոյն մտայնութեամբ գրում է Յովնան Սրբազանը «Երկունքի մէջ ծնած խոհեր» գրքոյկում, որի տողերը ծնուել են համավարակի բերած նոր տրամադրութիւնների ընդմէջէն։
Արևմտեան թեմի Առաջնորդարանը, Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի առաջնորդութեամբ և օրհնութեամբ, նաև իբրև գրչի մշակ՝ հեղինակակցութեամբ, վերջին ամիսներին ստեղծել է մի շարք նոր գրքեր ու ժողովածուներ։ Մեր ընթերցողների ուշադրութեանն ենք յանձնում այդ գրքերի ցանկը՝ համառօտ բնութագրականներով։
Տ. Յովնան Արք. – Երկունիքի մէջ ծնած խոհեր
Խորհրդածութիւններ՝ նուիրուած հոգևոր կեանքի տարբեր կողմերին, այդ թւում՝ կեանքը Աստուծոյ հետ ապրելուն, քահանայութեանը, Ս. էջմիածնին և այլն։
Տ. Յովնան Արք. – Սքանչելի հոգևորականը՝ Գարեգին Տրապիզոնցի
Արևմտեան թեմի անդրանիկ Առաջնորդ և յետագայում Կ. Պոլսի հայոց Պատրիարք Գարեգին Եպս. Տրապիզոնցու Հովուական պատգամների վելծուծումներ, որ արդիական են նաև 21-րդ դարի հայորդու համար։
Յակոբ Նալեան – Առաքինի կեանքի ուղին
Բ. Հատոր «Ոսկեղենիկ» մատենաշարի. 18-րդ դարի անուանի հոգևորական Յակոբ Նալեանի քարոզներն են՝ գրաբարից փոխադրուած աշխարհաբարի։ Նուիրուած են քրիստոնէական կեանքի տարբեր կողմերին, որ առաքինութեան տանող պատգամներ են։
20-րդ դարի ականաւոր հայ հոգևորականները
Ժողովածոյ 2019 թ. Հոկտեմբերի 8-ին Առաջնորդարանում կազմակերպուած գիտաժողովի նիւթերի, նուիրուած մեր անուանի շատ հոգևոր գործիչներին։ Թէ գիտաժողովը, թէ ժողովածուն իր տեսակի մէջ եզակի է։
Մաղաքիա Արք. Օրմանեան – Գիտական ժոովածոյ
Առաջնորդարանում կայացած գիտաժողովի զեկուցումների ժողովածոյ
Պատարագամատոյց Հայաստանեայց եկեղեցւոյ
Տ. Յովնան Արք. – Աւագ Շաբաթ (երկու առանձին հրատարակութիւններ)
Ներկայացնում են Սրբազան հօր Աւագ Շաբաթուայ խորհրդածութիւնները։
Տ. Յովնան Արք. – Փունջ մը քարոզներ, հատոր ԺԵ
Շարունակութիւնն է տարիներէ ի վեր Յովնան Սրբազանի քարոզխօսական գրականութեան, որի մէջ կարելի է գտնել մեր օրերի քրիստոնեային յուզող շատ հարցերի արձագանքներ ու պատասխաններ։
Այս գրքերը կարող էք փնտրել և թուային տարբերակով գտնել Արևմտեան թեմի կայքէջում, ներբեռնել ու ընթերցել։ Յաջորդիւ կը հրապարակենք նաև հրատարակելի գրքերու մնացեալ ցուցակը։ Յառաջիկային կայքէջի վրայ տեղադրուած բոլոր գրքերը պիտի հրատարակուեն նաև թղթային տարբերակով։
Մեր սիրելի ընթերցողներին մաղթում ենք բարի խորհրդածութիւններ ու ապահով օրեր։
Դիւան Առաջնորդարանի
15 Մայիսի, 2020