Նվիրաբերել

God Is Great - Աստուած Մեծ Է

Թեմ

Հրապարակված է: 04/30/2020


God is Great - ԱՍՏՈՒԱԾ ՄԵԾ Է

Beloved faithful,

 

With a joyous heart, we are pleased to announce that the Western Diocese of the Armenian Church of North America has exercised the option to purchase 1219 Vine Street in accordance to the land lease and accordingly has successfully acquired the property as of April 23, 2020.

The subject property is directly adjacent to the St. John Garabed Armenian Apostolic Church. The completion of this acquisition will further facilitate the God-pleasing deed of the construction of the new church.

In this Eastertide, as we celebrate the victorious resurrection of Christ, our Lord, we could not have wished for a greater gift to the parish thus reaffirming the revival of St. John Garabed Armenian Church of Hollywood. God leads His followers, for we wholeheartedly believe in His divine intervention.

 

On this auspicious occasion, the Western Diocese and St. John Garabed Armenian Church Parish Council express their sincere gratitude to the faithful community for their continued support, hope and prayers in bringing this God-pleasing endeavor to fruition.

 

In the words of the faithful, “God is great,” for He is “the path, the truth and the life.”

 

 

 

Սիրելի՛ հավատացյալներ,

Սրտի անհուն ուրախությամբ հայտնում ենք, որ Հայց. Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Թեմը, օգտվելով վարձակալության պայմանագրի ընձեռած հնարավորությունից, գնել է 1219 Vine Street հասցեում գտնվող կալվածքը սույն թվականի Ապրիլ 23-ին։

Այն անմիջապես հարակից է Հոլիվուդի Ս. Հովհաննու Կարապետ Եկեղեցուն։ Տարիներ շարունակ եղել է եկեղեցու վարձակալության ներքո, իսկ այժմ նրա վերջնական ձերքբերումը եկեղեցու նոր շենքի մոտալուտ կառուցման Աստվածային ծրագրի բաղկացուցիչ մասն է և եկեղեցապատկան տարածքի ամբողջական համալրումը։

Քրիստոսի հրաշափառ Հարության շրջանում, խորհրդանշական օրվան ընդառաջ սա մեծագույն նվերն է ծխին ու իր վերածնունդը մեկնարկող Հոլիվուդի Ս Հովհաննու Կարապետ եկեղեցուն։ Աստված առաջնորդում է իր հետևորդներին, որովհետև մենք հավատում ենք Նրա սրբարար, աստվածային ներգործությանը։

Այս ուրախ առիթով Արևմտյան թեմը, Հոլիվուդի Ս Հովհաննու Կարապետ եկեղեցու պաշտոնեությունը, Հոգաբարձուների խորհուրդը իր շնորհակալությունն է հայտնում մեր ողջ համայնքին, ովքեր աղոթքով, հույսով ու հավատով նեցուկ են կանգնել եկեղեցաշեն ու ազգանպաստ իրագործումներին։

Աստված մեծ է․․․, - ինչպես ասում է մեր իմստուն ժողովուրդը և Նա է մեր <<Ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը>>։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները