Թեմ
Հրապարակված է: 03/26/2020
Այսու մեր հաւատացելոց կուգանք պաշտօնապէս յայտնելու, որ Coronavirus-ի հետևանքով ստեղծուած արտակարգ իրավիճակը պարտաւորեցուցած է, որ և՛ Առաջնորդանիստ Մայր Տաճարի և՛ եկեղեցիներու արարողակարգերը սփռուին հեռարձակումով (live-stream-ով), միևնոյն ժամանակ Առաջնորդարանի Facebook-ի կայքէջով։
Արդ, յառաջիկայ Կիրակիներու՝ Մարտ 29 և Ապրիլի 5-ի համար հեռարձակման live-streaming-ի համար ի նկատի առնել հետևեալ ժամանակացոյցը.
Առաւօտեան Ժամերգութիւն – ժամը 10-ին
Անգլերէն հոգևոր պատգամ – ժամը 10։45-ին
Ս. Պատարագ – ժամը 11-ին
Հայերէն հոգևոր պատգամ – ժամը 12-ին
Թեմիս Առաջնորդը և հոգևորականաց դասը աղօթող են, որ մեր հաւատացեալները ունենան խաղաղ ու անվտանգ շաբաթները։
Հղումը՝ https://www.youtube.com/watch?v=guFOg--wTu0
ԴԻՎԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ