Նվիրաբերել

Ընդունելություն Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանում

Թեմ

Հրապարակված է: 02/25/2020


Ընդունելություն Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանում

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 7-ից 9-ը տարեկան աշակերտների ընդունելություն 2020-2021 ուսումնական տարվա համար:

Ընդունելությունը կատարվում է հետևյալ քայլերով.

  1. ընդունելության ձևի լրացում,
  2. ընդունելության փաստաթղթերի ներկայացում,
  3. փաստաթղթերի ստուգում,
  4. գրավոր թեստ` հիմնական գիտելիքների և հոգեբանության վերաբերյալ,
  5. հարցազրույց:

Ուսման, կեցության և ուղևորության բոլոր ծախսերը հոգում է Հայոց Մարդասիրական ճեմարանը:

Ընդունելության համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը.

  • Անձնագիր (առնվազն 3 տարվա վավերականությամբ),
  • Ծնողների / խնամակալի կողմից լիազորագիր Հայոց Մարդասիրական ճեմարանում սովորելու համար (նոտարի կողմից հաստատված և անգլերեն թարգմանությամբ),
  • Մկրտության վկայական,
  • Առաջադիմության թերթիկ և տեղեկանք նախորդ դպրոցից,
  • Բժշկական տեղեկանք առողջության վերաբերյալ
  • Լուսանկար 4 հատ, (անձնագրային չափի), նաև էլեկտրոնային տարբերակով (սկավառակի վրա),
  • Միջնորդագիր հոգևոր հովվի կողմից,
  • Սոցիալական տեղեկատվության մասին զեկույց ծնողների կողմից:

Դիմումները ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոն 2020 թ. փետրվարի 20-ից, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը` 10:00-17:00, հասցե` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք:
            Տեղեկությունների համար
            1. զանգահարել` (010) 517 199 հեռախոսահամարով,
            2. գրել՝ mayratorqdk@gmail.com էլհասցեին:

Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել www.armeniancollege.edu.in կայքէջը և  www.facebook.com/ArmenianCollegeAndPhilanthripicAcademy  ֆեյսբուքյան էջը:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները