Նվիրաբերել

Գիտական Ժողովածուն՝ Շուտով

Թեմ

Հրապարակված է: 01/22/2020


ԳԻՏԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՆ՝ ՇՈՒՏՈՎ

Ընթերցասէր մեր հայորդիներին և գիտական շրջանակներին շտապենք տեղեկացնել, որ աւարտին է հասել «20-ՐԴ ԴԱՐԻ ԱԿԱՆԱՒՈՐ ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐ» ժողովածուի նախապատրաստումը, այն շուտով կը տպագրվի և հասանելի կը լինի բոլոր ցանկացողների և նիւթերի հեղինակների համար։

Այս առիթով պէտք է յիշեցնենք, որ 2019 թ. հոկտեմբերի 8-ին Արևմտեան թեմի Առաջնորդարանում, թեմիս Բարեխնամ Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի օրհնութեամբ և գլխաւորութեամբ, կայացաւ մէկօրեայ գիտաժողով՝ նուիրուած 20-րդ դարի նշանաւոր հայ հոգևորականներին։ Արմէն Համբար սրահում հոծ ունկնդիրների ներկայութեամբ ելոյթ ունեցան և մեր անուանի հոգևորականներին ներկայացրին 10 բանախօսներ։ 30 և աւելի հեռակայ մասնակիցներ ներկայացրել էին իրենց զեկուցումները գրաւոր։

Գիտաժողովի բնաբանն էր Մաղաքիա Արք. Օրմանեանի խօսքը՝ «Մեր եկեղեցին մեր հոգեւոր մայրն է»։ Թէ՛ ելոյթները, թէ՛ հրատարակուող ժողովածուն գալիս են ապացուցելու, որ մեր եկեղեցին, մեր պետութիւնը կենսունակ ու բաբախող են նոր օրերի մէջ՝ իրենց սնուցող և միաւորող յատկանիշներով։ 250 էջ ընդգրկող Ժողովածուի բազմակողմ նիւթերը ընթերցելիս, յիրաւի, ամրութեան զգացողութիւն ես ապրում, թէ ինչպիսի ամուր հոգևոր, գիտական, մանկավարժական հիմքերի վրայ են կանգուն մեր եկեղեցին, ժողովուրդն ու պետութիւնը։

Կից կարող էք գտնել ժողովածոյի նիւթերի ցանկը։ Մենք միայն յաւելենք, որ Արևմտեան թեմի Առաջնորդարանի օրակարգում են այլ գիտաժողովներ նոյնպէս։

Դիւան Առաջնորդարանի


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները