Նվիրաբերել

Հայագիտութիւնը Եւ Հայ Եկեղեցին Անբաժան Են

Թեմ

Հրապարակված է: 10/17/2019


ՀԱՅԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆԲԱԺԱՆ ԵՆ

Հոկտեմբերի 12-ին Արևմտեան թեմի Առաջնորդարանի Արմեն Համբար սրահում տեղի ունեցաւ հանդիսութիւն՝ նուիրուած Հայագիտական ուսումնասիրութիւնների ընկերութեան (Society for Armenian Studies) հիմնադրման 45-ամեակին։ Կալիֆոռնիայի, Կոլումբիայի և Հարվարդի համալսարանների մի խումբ գիտնականների կողմից 1974 թուականին Միացեալ Նահանգներում հիմնադրուած (Ռիչարդ Յովհաննիսեան, Տիգրան Կույումջեան, Նինա Գարսոյեան, Ավետիս Սանջեան, Ռոբերտ Թոմսոն) և հասարակական հիմունքներով գործող այս ընկերակցութեան նպատակն է՝ նպաստել հայկական մշակոյթի, հայ պատմութեան, լեզուի, գրականութեան, քաղաքական և տնտեսական հարցերի ուսումնասիրմանը։

Արևմտեան թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի գլխաւորութեամբ հրաւիրուած երեկոյթին ներկայ էին ընկերութեան անդամներ ԱՄՆ տարբեր բուհերից, Արևմտեան թեմի հոգևորականներ ու ուսումնասիրողներ։ Ընկերութեան ներկայիս ղեկավար Պրն. Պետրոս Տէր Մաթոսեանը խօսեց իրենց ծրագրերի մասին, որոնց թուին են երիտասարդ ուսումնասիրողներին աջակցելը, գիտական ամսագրի հրատարակումը, մնայուն հիմնադրամ ստեղծելը և այլն։ Առաջնորդ Սրբազանն իր խօսքում բարի ընթացք մաղթեց ընկերութեան ծրագրերին՝ նշելով, որ եկեղեցին ու հոգևոր արժէքները մնայուն տեղ ունեն հայագիտական բոլոր բնագավառներում։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները