Նվիրաբերել

«Պտոյտ Հայ Բանաստեղծութեան Պարտէզին Մէջ» Գրական-Երաժշտական Երեկոյ Առաջնորդարանում

Թեմ

Հրապարակված է: 10/11/2019


«ՊՏՈՅՏ ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷՋ»  ԳՐԱԿԱՆ-ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԵԿՈՅ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբերի 10-ին մանկական ու գրական տօն էր Արևմտեան թեմի Առաջնորդարանում։ Թեմիս Բարեջան Առաջնորդ Տ. Յովնան Արք. Տէրտէրեանի հովանաւորութեամբ և «Էջմիածնի մանուկներ» հիմնադրամի կազմակերպութեամբ Գալայճեան սրահում կազմակերպուեց «Պտոյտ հայ բանաստեղծութեան պարտէզին մէջ» խորագրով գրական-երաժշտական երեկոյ՝ ի գնահատութիւն հայ մշակոյթի և յատկապէս մանուկների գեղարուեստական դաստիարակութեան նուիրեալ Սիրվարդ Կաւուկչեանի։

Ներկաները ունկնդրեցին սաքսաֆոնահար Դաւիթ Պետրոսեանի կատարումները, հնարաւորութին ունեցան լսելու Պոլսից ժամանած՝ վաստակաշատ ասմունքող Սիլվա Կոմիկեանին, որ ներկայացրեց հայ բանաստեղծութեան գոհարներից։

Երեկոյթի սպասուած պահերից էր «Մանուկների կանչը» երգչախմբի ելոյթը։ Փոքրիկ երգիչները մեներգեր ու խմբերգեր ներկայացրին և հանդիսատեսին գերեցին իրենց կատարումներով։

Շնորհակալութեան իր խօսքում Տիկին Սիրվարդ Կոմիկեանը շեշտեց յատկապէս մանուկներին հայեցի մշակոյթ ու հայերէն լեզու ուսուցանելու կարևորութիւնը։ Երեկոյթն աւարտուեց Առաջնորդ Սրբազան հօր օրհնութեան և գնահատանքի խօսքով։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները