Թեմ
Հրապարակված է: 10/11/2019
Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երկօրեայ հայրապետական այցով կը մեկնի Ժնեւ (Շուեյցարիայ):
Շուեյցարիայի Կարմիր Խաչի նախագահ Թոմաս Հայնիգերի եւ Ժնեւեան Կարմիր Խաչի նախագահ Մատտէոյ Պեդրացինիի հրաւէրով Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը մասնակցի Շուեյցարիայի Կարմիր Խաչի 2019 թ. հանդէսին, որն այս տարի անցկացուելու է «Պայծառացրէք մեր տարէցների կեանքը» նշանաբանի ներքոյ եւ հաւաքագրուած միջոցները նպատակաուղղելու է նաեւ Հայաստանում կարիքաւոր տարէցների եւ հաշմանդամութիւն ունեցող անձանց խնամքին եւ զօրակցութեանը:
Նորին Սրբութիւնը կը հանդիսապետի նաեւ Ժնեւի Ս. Յակոբ հայկական եկեղեցու կառուցման 50-ամեակի արարողութիւնները:
Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետին ուղեկցելու են Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ եւ Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահէ ծայրագոյն վարդապետ Անանեանը եւ Տեղեկատուական համակարգի տնօրէն Արժանապատիւ Տ. Վահրամ քահանայ Մելիքեանը: