Թեմ
Հրապարակված է: 06/14/2019
Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ալեքս Վիլանուեւայի պաշտոնական հրավերի համաձայն, սույն թվականի, մայիսի 18-ին (երեկոյան 6:30), թեմը ներկայացնելու համար, Գերաշնորհ Տեր Հովնան Արքեպս․ Տերտերյանի տնօրինությամբ, Արժ. Տ. Վաչե Քահանա Հայրապետյանը մասնակցեց Լոս Անջելեսի ոստիկանապետի իսկ կողմից կազմակերպված միջկրոնական տոնակատարությանը՝ նվիրված իսլամական Ռամադանին (Los Angeles County Sheriff’s Department. 2019 Interfaith Ramadan Celebration)
Ոստիկանապետի հրավերով միջոցառմանը մասնակցում էին տարբեր կրոնական համայնքներից, այլ Քրիստոնեական եկեղեցիներից և հասարակական կազմակերպություններից ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում հնչեցին տարբեր խոսքեր, խորհրդածություններ Ռամադանի հոգևոր իմաստի ու նշանակության մասին, նաև Ոստիկանապետի ողջույնի և շնորհակալության խոսքը ուղղված բոլոր ներկաներին։
Օրվա հայտագիրն ավարտվեց աղոթքով, որից հետո ներկաներին մատուցվեց Ռամադանի «Իֆթար» անվանումով խորհրդանշական ընթրիքը։