Նվիրաբերել

Հհ․ Տրանսպորտի Եւ Կապի Նախարար Պրն․ Հակոբ Արշակյանին Ի Պատիվ Կազմակերպված Ընդունելության

Թեմ

Հրապարակված է: 06/14/2019


ՀՀ․ Տրանսպորտի և Կապի Նախարար Պրն․ Հակոբ Արշակյանին ի պատիվ կազմակերպված ընդունելության

Սույն թվականի, մայիսի 31-ին (երեկոյան 6:30ին), Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության Գլխավոր Հյուպատոս Արմեն Բայբուրդյանի պաշտոնական հրավերի համաձայն, Սրբազան Հոր բարձր տնօրինությամբ, թեմը ներկայացնելու համար Արժ. Տ. Վաչե Քահանա Հայրապետյանը մասնակցեց ՀՀ․ Տրանսպորտի և Կապի Նախարար Պրն․ Հակոբ Արշակյանին ի պատիվ կազմակերպված ընդունելությանը (Minister of Transport, Communication and Information Technologies of Armenia)․

Երեկոն սկսվեց Պրն․ Արմեն Բայբուրդյանի ողջույնի խոսքով, որից հետո ներկաներին իր խոսքն ուղղեց Նախարար Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հատկապես իր պաշտոնական այցի նպատակին ու կարևորությանը։ Հայտագրի պաշտոնական մասից հետո առիթ ունեցանք անձնապես ողջունել Նախարարին և փոխանցել Սրբազան Հոր ողջույնն ու օրհնությունը։


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները