Նվիրաբերել

Իրանահայ Գրողՙ Խաչիկ Խաչերին Ձոնված Գրական Երեկո

Թեմ

Հրապարակված է: 04/12/2019


Իրանահայ Գրողՙ Խաչիկ Խաչերին Ձոնված Գրական Երեկո

Չորեքշաբթի, ապրիլի, 10-ին Առաջնորդարանի ՙՀամբար՚՚ հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Իրանահայ արձակագիր, բանաստեղծ եւ թարգմանիչ տիար Խաչիկ Խաչերի գրական գործունեությանը նվիրված երեկո, որին ներկա էր գաղութի գրասեր հասարակությունը:

Հեղինակը տասնամյակներ շարունակ ստեղծագործում է հայերն, պարսկերեն եւ գերմաներեն լեզուներով ինչպես նաեւ իրականացնում է օգտաշատ թարգմանական աշխատանք:

Հանդիսությանը ներկա էր Թեմիս բարեջան Առաջնորդՙ Գերաշնորհ Տ.  Հովնան Արք. Տերտերյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց, տիար Խաչիկ Խաչերի գրական վաստակը:

Հանդիսությունը ավարտվեց գեղարվեստական հայտագրով եւ հյուրասիրությամբ: 


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները