Նվիրաբերել

Նունե Ավետիսյանի Մենահամերգը

Թեմ

Հրապարակված է: 03/25/2019


ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ

Հինգշաբթի, Մարտի 21-ին, Գլենդելի Իրանահայ Միության սրահում տեղի ունեցավ Լոս Անջելոսում և նրա սահմաններից դուրս,․ ինչպես նաև Մայր Հայրենիքում հայտնի ասմունքող Նունե Ավետիսյանի հրաշք մենահամերգը նվիրված հայ մայրերին:

Ներկա էր Թեմիս Բարեխնամ Առաջնորդ՝ Գերշ․ Տ․ Հովնան Արքեպս․ Տերտերյանը, ուղեկցությամբ Բրբենկի Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարի Հոգևոր Հովիվ՝ Արժ․ Տ, Խաժակ Քահանա Շահբազյանի։ Ներկա էին նաև Արժ․ Տ․Մամբրե Ավագ Քահանա Քեսաբյանը և Տ․ Հովսեփ Ավագ Քահանա Հակոբյանը:

Աղոթքով և Նունե Ավետիսյանին ու հայ մայրերին ուղղված գնահատանքի խոսքով հանդես եկավ Առաջնորդ Սրբազան Հայրը, որ վեր հանեց Նունե Ավետիսյանի տաղանդը ասմունքի և ընդհանրապես մեր մշակույթի ասպարեզում ու հայ մայրերի կարևոր դերը իրենց զավակների դաստիարակության մեջ:

Այնուհետև Նունե Ավետիսյանը իր տաղանդով փայլեց, մի անգամ ևս ցույց տալով իր արվեստի սքանչելի վարպետությունը։ Ելույթներ ունեցան նաև զանազան երգիչներ:

Հայ մայրերի մասին ցույց տրվեց մի տեսանյութ, որը խորը տպավորություն թողեց ներկա ժողովրդի վրա:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները