Նվիրաբերել

Բացառիկ Ցուցահանդես Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարի Զորայան Թանգարանի Կամարների Ներքո

Թեմ

Հրապարակված է: 01/25/2019


ԲԱՑԱՌԻԿ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ  ՍՐԲՈՑ ՂԵՒՈՆԴՅԱՆՑ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ  ԶՈՐԱՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԿԱՄԱՐՆԵՐԻ ՆԵՐՔՈ

Հունվարի 22-23ն ընկած ժամանակահատվածում Զորայան թանգարանը կազմակերպեց տաղանդաշատ արվեստագետուհիՙ օրիորդ Սոնա Բեգլարյանի գեղանկարների ցուցահանդես-վաճառքը:

Գեղանկարներն հիրավի յուրահատուկ էին իրնեց բնույթով, որոնցում հստակ առանձնանում էին մեր պատմական վանքերի եւ եկեղեցների յուրահատուկ վերարտադրումը, հայ քրիստոնյայի հզորագույն կռվան հանդիսացող Խաչն ու մեր դասական մանրանկարչությունը հիշեցնողՙ վառ գույների առկայությունը:

Ցուցահանդես-վաճառքն ուներ բարեգործական բնույթ, որից գոյացված ընդհանուր հասույթը արվեստագետուհին տրամադիր է փոխանցել Արցախում բնակվող անապահով եւ բազմանդամ ընտանիքներին:

Ուրախությամբ ցանկանում ենք տեղեկացնել, որ ցուցահանդեսն համախմբել եւ ոգեւորել էր հարյուրից ավելի արվեստասերների, որոնք ոչ միայն եկել էին զմայլվելու արվեստի նրբաճաշակ գործերով, այլեւ իրենց գործուն ներդրումն ունենալու այս բարեգործական երեկոյին:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Թեմիս Հոգեւոր Առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան Արք. Տերտերյանը, ով բարձր գնահատեց Սոնա Բեգլարյանի արվեստն ու մանավանդ նրա հավատի գործերը, որոնց արգասիքն է հանդիսանում արվեստագետուհու սրտի փափագը: Առաջնորդ Սրբազան հայրը նաեւ շնորհակալություն հայտնեց Զորայան թանգարանի կազմակերպիչ հանձնախմբինՙ նման հաջող երեկո կազմակերպելու համար:


Կարդալ ավելին


Կարդալ Բոլոր Նորությունները