Թեմ
Հրապարակված է: 12/27/2018
Ի Հայրապետության Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Առաջնորդությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ․ Սեպուհ արք․ Չուլջյանի լույս է տեսել Արժ. Տ. Հեթում Քհն. Թարվերդյանի նոր` <<Ախթալայի Սուրբ Աստվածածին Վանքը>> գիրքը։
Սույն ուսումնասիրությունը հայերեն առաջին գիտական հրատարակությունն է, որը ներկայացնում է վանքի իրական պատմությունը, թե քաղաքական ինչ պատճառներով է անցել հայ քաղկեդոնականների, վրացիների, հույների, ռուսների ձեռքը։ Փորձել ենք լուսաբանել նաեւ վանքի որմնանկարները, որոնք ինչպես գիտեք բացառիկ նմուշներ են ԺԳ դարի արվեստում։
Գիրքը լույս է տեսել Լոս Անջելեսի Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարի <<Բարի Սամարացի>> կազմակերպության մեկենասությամբ, որի համար մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդ Տ․Հովնան արք․ Տերտերյանին, ում օգնությամբ սույն ուսումնասիրությունը կյանքի կոչվեց, ինչպես նաեւ Սրբոց Ղեւոնդյանց Մայր Տաճարի հոգեւոր հովիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանին, որի օգնությամբ եւ օժանդակությամբ նույնպես այս գիրքը հանձնեցինք տպագրության։ Ինչպես նաեւ Սերգո Երիցյանին։ Հավելենք, որ վերոնշյալ աշխատանքը լույս է տեսել <<Էդիթ Պրինտ>> հրատարակչությունում՝ 500 օրինակով, գրքում ներառված են վանքի եւ որմնանկարների վերաբերյալ բարձրակարգ լուսանկաներ։
Գրքի խմբագիրն է Ցոլակ սարկավագ Հարությունյանը, իսկ համակարգչային ձեւավորումը կատարել է Ալյոնա Օհանջյանը։ Գիրքը բաղկացած է 300 էջից։